ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայկական առաքելություն Սիրիայում. Առավելություններն ու վտանգները
2019-02-08 19:14:29

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում այսօր հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Ռուսաստանի պաշտպանության նախարարը հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու համար և ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում:

«Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին», - ասել է Սերգեյ Շոյգուն:

Ռազմական փորձագետ Լեոդնիդ Ներսիսյանը պաշտոնական Երևանի քայլը կարևոր է համարում ինչպես Մոսկվա-Երևան հարաբերությունների, այնպես էլ հաշվի առնելով Սիրիայի արաբական հանրապետությունոըմ հայկական համայնքի գործոնը: Փորձագետը, սակայն չի բացառում որոշ վտամգների առկայությունը:

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Դավիթ Տոնոյանին` Սիրիային մարդասիրական աջակցության համար, նշելով, որ Հայաստանն առաջինն է արձագանքել արաբական պետության խաղաղ քաղաքացիներին աջակցելու ՌԴ կոչին: Շոյգուն ընդգծել է, որ այդ օգնությունը առավել կարևոր է սիրիացի երեխաների համար, որոնք վաղուց չեն տեսել նորմալ, խաղաղ կյանք և 5-7 տարի զրկված են եղել դպրոց գնալու հնարավորությունից: «Այս մարդասիրական առաքելությունը, անշուտ, էական ներդրում էր տեղում բնականոն կյանքը վերականգնելու գործում», - ասել է Ռուաստանի պաշտպանության նախարարը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին Սիրիային տրամադրվող մարդասիրական օգնության հարցում համագործակցության համար: Դավիթ Տոնոյանը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում նպաստում են հետպատերազմյան վերականգնմանը և կարևորել Հայաստանի մասնակցությունը մարդասիրական գործողությանը: «Կարևոր է մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին, որի մի մասն է հայկական սփյուռքը», - ասել է Դավիթ Տոնոյանը:

Սիրիայում համատեղ իրականացվող մարդասիրական առաքելությունից բացի, երկու նախարարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Շոյգուն ընդգծել է՝ Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Հարավային Կովկասում:
 

 «Մենք դա մեկ անգամ չէ, որ հավաստել ենք մեր գործողություններով, համատեղ ծրագրերով ու միջոցառումներով, որոնք իրականացնում ենք բավականին հաջող՝ արդեն տևական ժամանակ: Խոսքը և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական համագործակցության մասին է», - ասել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

 

Նա նաև հույս է հայտնել որ կողմերը այսօր կստորագրեն հերթական փաստաթուղթը, որը թույլ կտա ընդլայնել երկկողմ դաշնակցային համագործակցության շրջանակները:

Սիրիայում հայ-ռուսական մարդասիրական բնույթի համագործակցության մասին ու ոչ միայն Ռադիոլուրն այսօր զրուցել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ:

 

Հայաստանի՝ Սիրիա առաքելություն ուղարկելու Երևանի քայլը պետք է ավելի շատ դիտարկել հայ-ռուսական հարաբրեությունների համատեքստում, թե Հայաստանը փորձում է աջակցել Սիրիային՝ հաշվի առնելով նաև հայ համանքի գործոնը, հարցրել ենք ռազմական փորձագետին:  
 

«Կարծում եմ այստեղ երկու ուղղություններն էլ կարևոր են: Սա բավականին կարևոր քայլ է, որը, կարելի է ասել, գուցե նաև փոքր ինչ ուշացած է, և ես կարծում եմ, որ երկու տարի առաջ այն ավելի հետաքրքիր և ակտուալ քայլ կլիներ, քան հիմա»:
 

Փորձագետի խոսքով, այս քայլը ընհանուր համագործակցության ևս մի լրացուցիչ մեխանիզմ է, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տեսանկյունից. Հայաստանից բացի դեռևս ոչ մի երկիր Սիրիայում նման պաշտոնական և Ռուսաստանին մոտ ֆորմատում ներկա չէ, այդ հանգամանքը  Մոսկվայում շատ դրական է ընկալվում: Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ  հայկական կողմը պետք է ավելի մեծ վստահություն ստանա և համագործակցության համար ավելի շատ հարթակներ:

 

 Թեև այս քայլը նշանակալի է հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից, Հայաստանի համար այն ինչ-որ վտանգներ ստեղծում է, հարցրեցինք փորձագետին:
 

«Քանի որ  առաքելությունը բացառապես հումանիտար է, ռիսկերն այդքան էլ բարձր չեն, առավել ևս, որ այն ուժերը որոնք դիմակայում են պաշտոնական սիրիական ռեժիմին, ամեն դեպքում, ծայրահեղ հակաքրիստոնեական են, ուստի չեմ կարծում այդ ռիսկերը շատ բարձր են:

Սա կարող է որոշակիորեն բացասական անդրադառնալ Արևմուտքի հետ հարաբերությունների վրա, սակայն առայժմ նման պաշտոնական ազդակներ մենք չենք տեսել»:


0:00
0:00

 

Հատված Ռադիոլուրի 18.00-ի թողարկումից