ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես կլուծվի թափառող կենդանիների խնդիրը
2019-02-09 13:00:44

Իզաբել Սահակյան
Ռադիոլուրի համար

Երևանում թափառող կենդանիների մասին ահազանգերի թիվն աճել է: Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծը» ստացել է թափառող կենդանիների վերաբերյալ 131 ահազանգ, նախորդող շաբաթվա համեմատ 14-ով ավելի:


0:00
0:00


Արդեն 7 տարի է՝ Սեդա Ղուշչյանի ընտանիքի անբաժան անդամն է Լեսին: Դեռ  7 տարի առաջ  Լեսին հոգատարության կարիք ունեցող անտուն շնիկ էր: Անգամ պարզ չէր, թե ինչ ցեղատեսակի է: «Խնամեցինք, մաքրեցինք, կերակրեցինք ու սկսեցինք պահել: Կապվեցինք իր հետ և արդեն չէինք կարող իրեն տանից դուրս հանել: Երբ ինքը մեծացավ և մենք տեսանք, որ գերմանական հովվաշուն է»:

Սեդայի խոսքով՝ անտուն կենդանիներին օգնելն արդեն ավանդույթ է դարձել: Եթե նույնիսկ չկա պահելու հնարավորություն, ապա ամեն օր փորձում են կերակրել դրսում գտնվող շներին: Սա Սեդայի դստեր՝ Մարիամի հիմնական զբաղմունքն է: «Եթե ասում է՝ մամ, մի բան կտա՞ս, ուրեմն գիտեմ, որ փողոցում մի անտուն սոված շուն է տեսել ու տանում է շանը կերակրելու»:

Մինչդեռ Երևան քաղաքում նախորդ շաբաթ թափառող կենդանիների հետ կապված ահազանգերի թիվն աճել է: Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և ստորաբաժանումների «Թեժ գծի» հեռախոսահամարներն ստացել են 131 ահազանգ։ Հնարավո
՞ր է, որ շուտով թափառող կենդանիների հարցը լուծվի:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի  մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյան. 
«Մշակվել է թափառող կենդանիների և առհասարակ՝ քաղաքի կենդանիների  հետ համակեցության անհրաժեշտությունից բխող ծրագիր: Դրա բաղկացուցիչներից է ՀՈԱԿ ստեղծումը: Այսինքն՝ քաղաքապետարանին կից կառույցի ստեղծումը, որը պետք է զբաղվի տվյալ խնդիրներով: Նախագիծն արդեն պատրաստ է և կներկայացվի քաղաքի ավագանու հաստատմանը»:

Մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի նոր վարչակազմը թափառող կենդանիների և կենդանիների հետ մարդկանց շփման  խնդրով սկսել է զբաղվել դեռ նախորդ տարեվերջին: Դեկտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանը համագործակցություն էր հաստատել  «Փրո Փոուզ» բարեգործական կազմակերպության հետ:

Պետք է հայտարարվեր  թափառող կենդանիներին վնասազերծման ընկերությունների մրցույթ: Սակայն մրցույթին ի սկզբանե  դեմ են եղել  «Դինգո Թիմ» հկ-ն և մի շարք այլ կենդանապաշտպան կազմակերպություններ: «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպության նախագահ Օվսաննա Հովսեփյանը պարզաբանում է՝«Տենդերի վտանգավոր կողմը և ամենամեծ ռիսկը կոռուպցիան էր և անվերահսկելիությունը»:

Թափառող կենդանիների թվաքանակի աճը նկատելի է նաև քաղաքացիների շրջանում: «Նկատել եմ, որ նախկինում նման քանակություն՝ թափառող և մի քիչ ագրեսիվ կենդանիների: Ամեն դեպքում կենդանական բնազդն անկանխատեսելի է: Անձամբ ինձ հետ երկու օր առաջ երեկոյան ժամին դուրս եկա և ձեռքիս տոպրակ կար: Երկու շուն էին և հարձակվեցին»:

Թափառող կենդանիների խնդրի լուծման հարցում քաղաքացիների կարծիքները տարբեր են.«Դեղեր սրսկեն, որ հարձակվում են մարդկանց վրա: Իսկ առհասարակ կան խելոք շներ»:
«Շները չեն գազազում ու կատաղում: Մարդիկ են գազազեցնում ու կատաղեցնում»:
«Եթե վերացնում են, թող վերացնեն»:

Քաղաքացիների համար էական նշանակություն չունի, թե ինչպես կլուծվի թափառող կենդանիների խնդիրը: Կարևորը՝ դրանք այդքան շատ չլինեն փողոցում։