ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Անծուխ Հայաստան». հարված բիզնեսի՞ն, թե՞ օգուտ հանրությանը
2019-02-09 12:00:14

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Սրճարան, լավ երաժշտություն, մեկ գավաթ սուրճ, ծխախոտ. այս համադրությունը գրեթե միշտ մեկ ամբողջության մեջ է  դիտարկվել։ Սակայն առաջիկա մի ամսում՝ նոր օրենքի ընդունումից ծխելու համար ստիպված ենք լինելու դուրս գալ սրճարանից ու դրսում ծխել:  

«Անծուխ Հայաստան» այս անվանումն է ստացել համացանցում  իրականացվող ֆլեշ-մոբը, պատճառը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունն  է։

Նախարարը  լուսանկար էր  հրապարակել ՖԲ իր էջում՝ մակագրելով՝ «այսօրվանից այլևս չեմ այցելելու որևէ հանրային սննդի հաստատություն, որտեղ թույլատրված է ծխելը, մինչև մեր օրենքի նախագծի ընդունումը և ուժի մեջ մտնելը»։

Վերջինս կոչ էր արել բոլոր ռեստորաններին, սրճարաններին, փաբերին և մնացած հանրային սննդի հաստատություններին դառնալ մաքուր օդով ու ծխից զուրկ։  Հետգրությամբ հորդորել էր՝ «ինքս գովազդելու եմ մեր երկրի մաքուր օդով հաստատությունները՝  մինչև բոլորը դառնան այդպիսին»։

Այս օրենքով ծխելն արգելվում է դպրոցներում, մանկապարտեզներում, մշակութային օջախներում, հիվանդանոցներում, սրճարանների որոշ հատվածներում։ Նոր օրենքով արգելքը կվերաբերի հանրային բոլոր փակ ու կիսափակ տարածքներին։

Օրենքով սահմանված փակ տարածքների մեջ են մտնում նաև այսօրվա փաբերը։ Հասարակական վայրերից ամենաշատը, թերևս, այստեղ ամենաշատն են ծխում։ Երևանյան փաբերից մեկի մենեջեր Արման Դավթյանն  ասում  է, որ այս կոշտ դիրքորոշումը բացասական ազդեցություն կունենա բիզնեսի վրա։

Նշենք, որ նախորդ նախագծի համեմատ, որն այդպես էլ կյանքի չկոչվեց, տույժերը համեմատաբար մեղմ են, իսկ գործող օրենսդրության համեմատությամբ՝ բավական խստացված:

Օրինակ՝ փակ և կիսափակ հանրային տարածքներում (առողջապահական ու կրթական հաստատություններ, աշխատանքային տարածքներում, ռեստորաններում, սրճարաններում) եթե խախտվեն ծխելն արգելող կանոնները, ապա ֆիզիկական անձինք կտուգանվեն 50 հազար, պաշտոնատար անձինք՝ 200 հազար դրամ: