ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պացիենտները ցանկանում են ավելացնել անվճար բժշկական օգնությունները
2019-02-09 16:00:35

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր

Արմավիր բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վճարովի ծառայությունների մուտքերն անցած տարվա համեմատությամբ եռակի աճել են: Նախատեսվել է պոլիկլինիկայում ներդնել նոր սարքավորումներ, որով կբարելավվի մատուցվող ծառայությունների որակն ու կնվազի տեղի բնակչության հոսքը մայրաքաղաքի  բժշկական հաստատություններ:

0:00
0:00

2018թ պետական բյուջեից Արմավիրի բժշկական կենտրոնին ամբուլատոր -պոլիկլինիկական բժշկական օգնության կազմակերպման նպատակով հատկացվել էր 292 մլն. 980 հազ. 500 դրամ:

Կառավարության որոշմամբ և առողջապահության նախարարի հրամանով կարգավորված  է առողջության առաջնային պահպանության օղակներում  մատուցվող ծառայությունները: Սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության  և սպասարկման  արտահիվանդանոցային ծառայությունների չափորոշիչը:


Պետպատվերի շրջանակներից դուրս Արմավիրի պոլիկլինիկան մատուցում է նաև վճարովի բժշկական  ծառայություն, որի գները հաստատել է Արմավիրի մարզպետը:  Արմավիր բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը թվարկում է վճարովի բժշկական օգնությունների ցանկը՝ միջամտություններ, դժվարամատչելի հետազոտություններ, էխոկարդիոգրաֆիա, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, վահանաձև գեղձի հորմոնների հետազոտություն և այլն:

Արմավիրի պոլիկլինիկայի 1-ին հարկում, անկետաների բաժնի աջ կողմի պատին փակցված են  վճարովի բուժօգնության ցանկը և գները: Գները փակցված են նաև լաբորատորիայի միջանցքում և մի քանի կաբինետներում: Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության դիմող պացիենտների մեծ մասը ուշադրություն չի դարձնում  պատին փակցված վճարովի ծառայությունների ցանկին:


Ամբուլատոր- պոլիկլինիկական վճարովի բժշկական օգնության ծառայությունների հաշվին  այս տարվա հունվար ամսվա մուտքերն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ եռակի ավելացել են: Արմավիր բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահ Գարիկ Չիլինգարյանը նշում է, որ 2018թ հունվար ամսին  հիվանդանոցի բյուջե է մուտքագրվել 881 հազ. դրամ, իսկ 2019թ-ին՝  1մլն 62 հազ. 500 դրամ:

Բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով նախատեսել են ձեռք բերել որոշակի սարքավորումներ:


Առողջապահության ոլորտում զարգացած տեխնոլոգիաների ներդրումը մեծ պահանջարկ ունի, ասում է Արմավիրի պոլիկլինիկայի կլինիկո-դիագնոստիկ լաբորատորիայի վարիչ Ալինա Ղազարյանը:

Նոր սարքավորումների անհրաժեշտություն է զգացվում նաև քիթ-կոկորդ-ականջաբան բժիշկի կաբինետում: Բացի  դա պոլիկլինիկան չունի լոկալ ջեռուցման համակարգ, կաբինետները ջեռվուցվում են էլեկտրական  ջեռուցիչներով:  Շենքը վերանորոգման կարիք ունի:

Բժիշկ Համբարձում Համբարձումյանը մատնանշում է իրենց աշխատանքնային կաբինետն ու միջանցքը, որտեղ անմխիթար վիճակ է.


«
Մեր միջանցքը տեսաք ինչ վիճակում է, հազար անգամ բարձրացրել եմ խնդիրը: Ամաչում եմ, որ այս հագուստով պոլիկլինիկայում ման գամ, ահավոր գումարներ են ծախսվում  հոսանքի վրա, որ մենք ջեռուցենք կաբինետները: Այդ գումարով կարելի է  կենտրոնացված ջեռուցում ունենալ»:

Պոլիկլինիկա հաճախող քաղաքացիներից մեկը դժգոհություն  հայտնեց բուժական սենյակի և լաբորատորիայի իրարից 3 հարկաբաժին հեռու գտնվելու մասին, որտեղ պացինետները արյուն են հանձնում երակից:


«Սրտի առիթնիայով հիվանդ եմ, ես ինչպես բարձրանամ 3-րդ հարկ, արյունս վերցնեն, հետո իջնեմ առաջին հարկ, տամ լաբորատորիա: Կամ ձեռնափայտով հիվանդներն ինչպես գնան: Թող ներքևում արյուն քաշեն»:

Սրտաբանի կաբինետը նույնպես 3-րդ հարկում է, ինչից դժգոհում են նաև   սրտաբանի այցելուները: Պոլիկլինիկայի պացիենտները  ցանկանում են ավելացնել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը: