ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ-ն փետրվարի 12-ին կքննարկի կառավարության ծրագիրը
2019-02-09 10:52:20

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նիստը կմեկնարկի ժամը 10:00-ին:

Արարատ Միրզոյանը նաև հրապարակել է Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը փետրվարի 12-ին կառավարության ծրագիրը քննարկելու համար Ազգային ժողովի նիստ հրավիրելու մասին:

Գործադիրը փետրվարի 8-ի արտահերթ նիստում հաստատել է  կառավարության ծրագիրը և ուղարկել խորհրդարանի քննարկմանը: