ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-09 10:54:09
  • «168 ժամ». Արմեն Աշոտյանը նոր աշխատանքի է անցել
  • «Առավոտ». «Մենք որևէ ստորագրահավաք չենք նախաձեռնելու»
  • «Ժողովուրդ». Մարտի 1-ի բացահայտումը կլինի քաղաքական ենթատեքստում
  • «Ժամանակ». Վարչապետի հետքերով

«Մենք որևէ ստորագրահավաք չենք նախաձեռնելու»

«Առավոտ»-ը Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ խոսել է Սամվել Բաբայանի Արցախ վերադարձի մասին:

Սամվել Բաբայանն իր համակիրներին կոչ է արել ստորագրահավաք նախաձեռնել, որպեսզի հնարավոր լինի ապահովել իր մասնակցությունը Արցախի նախագահի ընտրություններին: «Նկատի ունենալով այն, որ ձեր կուսակցությունը իր համակիրների առաջնամարտիկներից է` կնախաձեռնե՞ք ստորագրահավաքը»,- հետաքրքրվել է թերթը:

Թերթի զրուցակիցը պատասխանել է, որ իրենք որևէ ստորագրահավաք չենք նախաձեռնելու: «Բաբայանը խոսել է քաղաքացիական նախաձեռնության մասին: Արցախի սահմանադրությամբ ընտրողների 10 տոկոսը կարող են նախաձեռնել սահմանադրության փոփոխություն; Ենթադրում եմ, որ Բաբայանի համակիրները ցանկանում են փոխել բնակության և քաղաքացիության ցենզը, որպեսզի Սամվել Բաբայանը կարողանա առաջադրվել նախագահի թեկնածու: Նախագահ կարող է դառնալ վերջին տասը տարում Արցախի քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախում մշտապես բնակվող, 35 տարին լրացած անձը: Նշեմ, որ ստորագրությունների, բացի հարկավոր է ունենալ նաև ԱԺ 2/3-ի համաձայնությունը, որպեսզի հնարավոր լինի սահմանադրության փոփոխության հանրաքվե նախաձեռնել»- ասել է Խանումյանը:

Տպավորություն է, որ Արցախի քաղաքական էլիտան այդքան էլ չի սպասում Սամվել Բաբայանին: Ի՞նչն է պատճառը հարցին էլ ի պատասխան Հայկ Խանումյանը հավելել է. «Արցախում մեկ տարուց կարևոր ընտրություններ են սպասվում և նորմալ է, որ տարբեր հավակնություններ և մրցակցություն կա: Ես խնդիրն այդ համատեքստում կտեսնեի»:

Տպավորություն է, որ Արցախի քաղաքական էլիտան այդքան էլ չի սպասում Սամվել Բաբայանին: Ի՞նչն է պատճառը հարցին էլ ի պատասխան Հայկ Խանումյանը հավելել է. «Արցախում մեկ տարուց կարևոր ընտրություններ են սպասվում և նորմալ է, որ տարբեր հավակնություններ և մրցակցություն կա: Ես խնդիրն այդ համատեքստում կտեսնեի»:

Արմեն Աշոտյանը նոր աշխատանքի է անցել

«168 ժամ»-ի համար ակնհայտ էր, որ խորհրդարանի լուծարումից հետո ՀՀԿ-ական գաղափարական թևը գործազուրկի կարգավիճակում չէր լինելու, քանի որ «նրանց պատրաստվածության մակարդակն անգամ հեղափոխական իշխանությունները չեն վիճարկում»։ Եվ ահա թերթի տեղեկություններով՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում, որը կրթական հիմնադրամից վերածվում է կրթական կենտրոնի և իր գործունեությունը ծավալելու է ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր ուղղություններով։ Կոնկրետ Ա. Աշոտյանը զբաղվելու է արտաքին քաղաքական ծրագրերի հետազոտությունների համակարգմամբ։

Տեղեկությունը «168 Ժամի» հետ զրույցում հաստատել է նաև Արմեն Աշոտյանը։ Դիտարկմանը, թե՝ լուրեր էին շրջում, որ տեղափոխվում եք արտերկիր՝ աշխատելու նպատակով, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, որ արտերկրյա տարբեր հետազոտական կենտրոններից և միջազգային ինստիտուտներից աշխատանքի հրավեր ստացել է, բայց հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ որոշում է կայացրել, որ շարունակելու է իր քաղաքական գործունեությունը, հետևաբար՝ նաև աշխատանքը Հայաստանում։

Մարտի 1-ի բացահայտումը կլինի քաղաքական ենթատեքստում

«Ժողովուրդ»-ի գնահատմամբ 2008 թվականի մարտի 1-ի գործի բացահայտման գործընթացը բավականին հետաքրքիր փուլ է թեւակոխել, քանի որ Հայաստանի երեք նախագահներին տարբեր կարգավիճակներով հրավիրել են հարցաքննության:

Սակայն այս պատկերին զուգահեռ, ըստ թերթի, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Վերջերս տեղեկություններ են տարածվել, անգամ համացանցում հրապարակվել է փաստահավաք խմբի տեսանյութը, որտեղ Անդրանիկ Քոչարյանը հարցեր է ուղղում ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Մասնավորապես, երբ նա հարցնում է Միքայել Հարությունյանին, թե մարտի 1-ին բանակը Երեւանում եղել է արդյոք, Հարությունյանը պատասխանում է, որ դա Գերագույն գլխավոր հրամանատարի գործա-ռույթն է, եւ դրա մասին իրեն չպետք է հարցնեն: Սակայն, թերթի դիտարկմամբ, ուշագրավն այն է, որ այս դրվագը տարբեր շրջանակների կողմից ներկայացվում է այնպես, թե իբր Միքայել Հարությունյանը 0038 հրամանի (որով բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացների մեջ, մտել է քաղաք) պատասխանատվությունը գցում է Ռոբերտ Քոչարյանի վրա:

Սակայն պատկերը միանգամայն այլ է, եւ Միքայել Հարությունյանի կողմնակիցները պնդում են, որ պետք է ուշադիր լսել հասկանալու համար, որ Անդրանիկ Քոչարյանը կոնկրետ Միքայել Հարությունյանին հարցնում է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Իսկ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը նաեւ Ազգային ժողովն է վավերացրել, եւ մինչ օրս այդ իրավական ակտը ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չի ճանաչել: Այսինքն`որեւէ մեկը չի կարող ասել, որ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» փաստաթուղթը անօրինական է:

Այս ֆոնին «Ժողովուրդ»-ը հիշեցնում է մարտի 1-ի գործով եւս մեկ կարեւոր դրվագ. մինչ իշխանափոխությունը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում էր, որ մարտի 1-ի զոհերի բացահատումը րոպեների հարց է, եթե լինի քաղաքական կամք, սակայն մի քանի օր առաջ եթերում իրավաբանորեն խոստովանել է, որ զոհերի գործերի բացահայտման հարցը շատ բարդ է եւ գրեթե անհնարին: Ինչո՞ւ, քանի որ այս տարիների ընթացքում փաստերը այլ կերպ են ներկայացվել, շատ փաստեր անհետացել են:

«Եւ դատելով իրավիճակից` տարվող քննությունը զոհերի գործերի բացահայտմանը չի հանգեցնելու, ու կարելի է ասել, որ մարտի 1-ի գործի բացահատումը լինելու է քաղաքական ենթատեքստով: Եւ այդ քննությունը պետք է իրականացվի օբյեկտիվ, որպեսզի հետագայում Հայաստանի Հանրապետությունը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանումպարտություն չունենա: Հուսանք` այս իմաստով խոհեմ կլինի նախաքննական մարմինը», - գրում է «Ժողովուրդ»-ը:

«Եւ դատելով իրավիճակից` տարվող քննությունը զոհերի գործերի բացահայտմանը չի հանգեցնելու, ու կարելի է ասել, որ մարտի 1-ի գործի բացահատումը լինելու է քաղաքական ենթատեքստով: Եւ այդ քննությունը պետք է իրականացվի օբյեկտիվ, որպեսզի հետագայում Հայաստանի Հանրապետությունը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանումպարտություն չունենա: Հուսանք` այս իմաստով խոհեմ կլինի նախաքննական մարմինը», - գրում է «Ժողովուրդ»-ը:

Վարչապետի հետքերով

«Ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի սկզբին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները այդ երկրի խորհրդարանի՝ Բունդեսթագի ղեկավարության հետ: «Փաստորեն, Արարատ Միրզոյանը գնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետքերով, ով այս ամիս էր այցելել Գերմանիա, որտեղ հանդիպել էր կանցլեր Անգելա Մերկելի և այլ պաշտոնատար անձանց հետ»,-գրում է թերթը: