ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Եզդիները նշում են սիրահարների տոնը
2019-02-09 17:51:17

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը՝ եզդիները,  փետրվարին  նշելու են  «Խըդըր Նավի»՝ սիրահարների տոնը:

0:00
0:00

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին տոնելու է Սուրբ Սարգսի տոնը: Ինչպես մենք, այնպես էլ եզդի համայնքն ունի սիրահարների իր տոնը`«Խըդըր Նավին»:

Խըդըր Նավին եզդիների մոտ սիրահարների և սիրո հովանավորն է, ինչպես նաև երիտասարդների երազանքներն իրականացնող  սուրբը: Եզդիներն  այս տոնը նշում են փետրվարի 13-ին հաջորդող  երկուշաբթի օրը: Տոնի մեկնարկը տրվում է եռօրյա  ծոմով, իրենց ավանդույթներն է ներկայացնում եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը:  

«Փետրվարի 19, 20, 21-ին մեր պահքի օրերն են: Երկուշաբթի եերեկոյան մինչև լուսաբաց տան տնտեսուհին մինչև լուսաբաց պատրաստում է ուտեստներ: Մենք որպես արևապաշտ ազգ մինչև արևը պետք է ծագի ընտանիքի բոլոր անդամները արթնանում են և նստում սեղան»:

Երիտասարդների համար ծոմ պահելը պարտադիր է, քանի որ տոնը նվիրված է երիտասարդների հովանավոր, սիրահարների և սիրո բարեխոս Խդր Նավիին, մնացած բոլորը ծոմը պահում են ըստ ցանկության: Եռօրյա պահքից հետո, չորրորդ օրը՝փետրվարի  22-ին,  երիտասարդները համտեսում  են աղի բլիթ:

«Երիտասարդ աղջիկը կամ տղան հետևելով ավանդույթին՝ իրենց երազում պետք է տեսնեն ապագա թագաժառանգին կամ ապագա թագուհուն»:

Պետք է պահել ազգային ավանդույթներն ու սադրանքներին զոհ չգնալ, իր մտահոգությունները բարձրացրեց Արարատի մարզի եզդիների միության նախագահ  Քյարամ Սլոյանը: Մեր տոներն աղավաղում են և փորձում նմանեցնել մուսուլմանական տոներին:

Եզդի համյնքի ներկայացուցիչների հորդորն է իրենց ազգակիցներին  հետևել տոնակատարության  ավանդույթներին  և հավատարիմ մնալ հոգևոր արժեքներին: