ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ-ը՝ նոր «shutdown»-ի վտանգի առաջ
2019-02-11 09:52:39

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները նոր «shutdown» են ուզում՝ Twitter-ի իր էջում գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Այժմ, երբ նրանք սահմանային հանձնաժողովին սարսափելի առաջարկ են արել, ես իսկապես հավատում եմ, որ նրանք նոր «shutdown»-ի են ձգտում»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միկ Մալվենին չէր բացառել նոր «shutdown»-ը: Նա ասել էր՝ դա տեղի կունենա, եթե մեկ շաբաթ անց ԱՄՆ Կոնգրեսը Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար գումար հատկացնելու որոշում չկայացնի:

Պատի կառուցումը Թրամփի և Ներկայացուցիչների տանը մեծամասնություն կազմող դեմոկրատների միջև առաջացած լուրջ խնդիր է, որի պատճառով կառավարությունը մասնակի էր ֆինանսավորվում: Ձեռք բերված համաձայնությամբ՝ ֆինանսավորումը վերաբացվել է մինչև փետրվարի 15-ը: Փետրվարի 6-ին իր ամենամյա ուղերձում Թրամփը հույս էր հայտնել, որ մինչև այդ ժամկետը հանրապետականներն ու դեմոկրատները փոխզիջում կգտնեն: Փետրվարի 15-ից հետո ԱՄՆ նախագահը սպառնում է արտակարգ դրություն հայտարարել, եթե Կոնգրեսը չհաստատի պատի կառուցման համար անհրաժեշտ 5.7 միլիարդ դոլարի հատկացումը: