ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բրիտանացիների մեծ մասը կողմ է Եվրամիությունից դուրս գալու ժամկետները երկարաձգելուն
2019-02-11 10:44:26

Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսին ավելին հանդես է գալիս երկրի Եվրամիությունից դուրս գալու ժամկետները երկարաձգելու օգտին, ինչն իր հերթին կարող է հանգեցնել երկրորդ հանրաքվեի անցկացմանը և Բրյուսելի հետ նոր համաձայնագրի պայմանների շուրջ բանակացությունների շարունակմանը: Դրա մասին են վկայում փետրվարի 4-ից 8-ը BMG Research սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցումները` իրականացված The Independent պարբերականի պատվերով:

Հարցվածների 53%-ը կողմ է Brexit-ը հետաձգելուն: «Կոշտ Brexit»-ի՝ Եվրամիությունից առանց նոր համաձայնագրի դուրս գալու կողմակիցները կազմել են հարցման մասնակիցների 33%-ը: Իսկ 14%-ը դժվարացել է կոնկերտ պատասխան տալ: Սակայն Մեծ Բրիտանիայի բնակիչների 49%-ի կարծիքով՝ առանց նոր համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալը կարող է տնտեսական աղետի հարգեցնել. այս կարծիքի հետ չի համաձայնել հացվածների 28%-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 7-ին Բրյուսելում էր՝ «Բրեքզիթ»-ի հարցով բանակցությունները շարունակելու համար: Եվրամիության առաջնորդ Ժան Կլոդ Յունկերն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել են մինչև ամսվա վերջ կրկին հանդիպել և քննարկել Բրեքզիթի շուրջ ստեղծված իրավիճակը: Սակայն ԵՄ նախագահը զգուշացրել է՝ Բրյուսելը մտադիր չէ զրոյից սկսել ապահարզանի շուրջ բանակցությունները:

Համայնքների պալատն ավելի վաղ վարչապետ Թերեզա Մեյին Եվրամիության հետ նոր բանակցություններ անցկացնելու մանդատ էր տվել: Մեյի մեկնաբանությամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի այդ քայլը վկայում է, որ բրիտանական քաղաքական դաշտը չի ցանկանում, որպեսզի երկիրը Եվրամիությունը լքի այսպես կոչված «կոշտ Բրեքզիթի» սցենարով:

Բրիտանացի պառլամենտականները ցանկանում են նոր զիջումներ կորզել «հյուսիսիռլանդական բեքստոպի» հարցում: Նրանց կողմից մերժված համաձայնագրում տեղ գտած այս կետը վերաբերում էր Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև սահմանային հսկողությանը: Համաձայնագիրը նախատեսում է, որ Հյուսիսային Իռլանդիան կշարունակի ԵՄ մաքսային միության և միասնական շուկայի կազմում մնալ: Սակայն Լոնդոնում մտավախություններ կան, որ Եվրամիության հետ հարաբերություններում Հյուսիսային Իռլանդիայի համար արվող բացառությունը կարող է վտանգել Միացյալ Թագավորության տարածքային ամբողջականությունը: