ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարության ծրագիրը՝ քննարկումների ու քննադատությունների թիրախում
2019-02-11 17:00:10

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»


Վերջին օրերին քննարկումների ու քննադատությունների թիրախում կառավարության ծրագիրն է: Վերախմբագրման ուղարկված ծրագիրն ուրբաթ օրը գործադիրի արտահերթ նիստում ընդունվել է միաձայն եւ ուղարկվել խորհրդարան:

յս ընթացքում որոշ քաղաքագետներ ու տնտեսագետներ ծրագիրը բնորոշում են որպես բաժակաճառերի հավաքածու՝ զուրկ թվային թիրախներից: Մինչդեռ կառավարությունում սա համարում են տնտեսական հեղափոխության հիմքը:

Կառավարության ծրագրի ընդդիմախոսերը նշում են, որ թվային թիրախներ չկան կառավարության ծրագրում: 


0:00
0:00

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված այսօրվա քննարկման ժամանակ փորձագետները խոսեցին ծրագրի տաբեր բաժինների մասին:

Նրանք իրենց տեսանկյունից արձանագրեցին թե՛ այն, ինչը դրական են համարում ծրագրում, թե՛ այն, ինչն, իրենց կարծիքով, բացասական է եւ թերի: Հիմնական բացասականի մասին՝ ծրագրում ընդհանրապես բացակայում են թվային ցուցիչները:

Կրթության ոլորտի օրինակով՝ փորձագետ Անահիտ Բախշյանը կարծիք հայտնեց, որ կառավարության ծրագիրը կրկնում է «Իմ քայլը» դաշինքի քաղաքական ծրագիրը, մինչդեռ, պետք էր, որ այստեղ ավելի կոնկրետ քայլեր առաջարկվեր:

Կառավարության ծրագրի առաջին հատվածը վերաբերում է արտաքին եւ ներքին անվտանգությանը: Ձեւակերպումները Ռուբեն Մեհրաբյանին հուշել են, որ դրանք տեղավորվում են հեղափոխության օրերին հռչակված թեզերի մեջ:

Սակայն, փորձագետն ասաց, թե իրեն մտահոգում է այն, որ, այնուամենայնիվ,  հակասություն կա հռչակված մեկ այլ թեզի հետ, ինչը, ըստ նրա, հարցեր կառաջացնի արտաքին գործընկերների մոտ:

Ըստ փորձագետի՝ ծրագրում դեկլարատիվ բնույթի են եւ թերի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների հետ կապված արձանագրումները, ինչը անհամարժեք է իրողություններին: Կարծում եմ, դա անընդունելի է՝ ասաց Ռուբեն Մեհրաբյանը:  

Հրապարակախոս Նարինե Մկրչյանը կարծիք հայտնեց, որ Ծրագիրը լավ առիթ էր գործող իշխանությունների համար, որպեսզի նրանք փաստաթղթով պատասխանեին այն քննադատություններին, թե՝ Հայաստանում ընդհանրապես չկա ռազմավարական հայեցակարգային մոտեցում որեւէ ոլորտի վերաբերյալ:

Փորձագետները համարում են, որ գնդակն ԱԺ  դաշտում է եւ հույս հայտնում, որ լուրջ սրբագրումներ կլինեն: