ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-12 10:07:57
  • «Հայկական ժամանակ». Ներդրումների պակասի լույսն ու ստվերը
  • «168 ժամ». «Գուցե որոշում կա՝ փակե՞լ երկխոսության դուռը»
  • «Իրատես». «Քաղաքական պատասխանատվություն չենթադրող ծրագիր է գրվել»
  • «Ժողովուրդ». Բնակարան կողոպտող բանդաները
     

Ներդրումների պակասի լույսն ու ստվերը

Թավշյա հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո ակնկալիքներ կային, թե շատ արագ օտարերկրյա ներդրումները հեղեղելու են Հայաստանը, բայց ներդրումների հարցում հասարակության ակնկալիքները չարդարացան: Ինչո՞ւ: Այս հարցին իր խմբագրականում պատասխանել է «Հայկական ժամանակ»-ը:

Ըստ թերթի՝ բանն այն է, որ Հայաստանը, որքան էլ տհաճ հնչի, տնտեսական առումով երրորդ աշխարհի երկիր է: Իսկ նման երկրներում օտարերկրյա ներդրումներ արվում են միայն այն դեպքում, եթե հնարավոր է անխնա շահագործել տվյալ երկրի ներքին հարստությունները կամ բնակչության էժան աշխատուժը: Եվ դրա պարտադիր պայմաններից է, որ տվյալ երկրի իշխանությունները պետք է համաձայնվեն այդ մեխանիզմին ու իրենց «փայը» ստանան: Ընդ որում՝ դա աշխարհաքաղաքական բևեռների հետ կապ չունի, այդպես են վարվում և՛ Արևմուտքը, և՛Ռուսաստանը:

«Եթե երրորդ աշխարհի տվյալ երկիրը բնական ռեսուրսներով շատ հարուստ է՝ պայքարն էլ համապատասխանաբար շատ թեժ է լինում, ու այդ երկրում «հարմար» իշխանություն ունենալու համար հաճախ նույնիսկ արյունոտ պատերազմներ են հրահրվում, /որին հաջորդում են «ներդրումները»/, իսկ եթե բնական ռեսուրսներ չկան կամ քիչ են, «ներդրողներն» առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում: Տվյալ իշխանություններն իրենց կամքով թույլ կտան տանել եղածը կամ օգտագործել սեփական ժողովրդի էժան աշխատուժը՝ լավ, թույլ չեն տա՝ Աստված իրենց հետ, ներդրումներ չեն լինի ու վերջ: Օրարերկրյա ներդրումների հիմնական մեխանիզմը սա է, և այս հարցում պատրանքներ ունենալ պետք չէ : Որևէ մեկը Հայաստանում բարձր տեխնոլոգիների վրա հիմնված տնտեսություն չի զարգացնելու: Դա մենք ինքներս պետք է անենք», - գրում է թերթը:

«Եթե երրորդ աշխարհի տվյալ երկիրը բնական ռեսուրսներով շատ հարուստ է՝ պայքարն էլ համապատասխանաբար շատ թեժ է լինում, ու այդ երկրում «հարմար» իշխանություն ունենալու համար հաճախ նույնիսկ արյունոտ պատերազմներ են հրահրվում, /որին հաջորդում են «ներդրումները»/, իսկ եթե բնական ռեսուրսներ չկան կամ քիչ են, «ներդրողներն» առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում: Տվյալ իշխանություններն իրենց կամքով թույլ կտան տանել եղածը կամ օգտագործել սեփական ժողովրդի էժան աշխատուժը՝ լավ, թույլ չեն տա՝ Աստված իրենց հետ, ներդրումներ չեն լինի ու վերջ:

Օրարերկրյա ներդրումների հիմնական մեխանիզմը սա է, և այս հարցում պատրանքներ ունենալ պետք չէ : Որևէ մեկը Հայաստանում բարձր տեխնոլոգիների վրա հիմնված տնտեսություն չի զարգացնելու: Դա մենք ինքներս պետք է անենք», - գրում է թերթը:

«168 ժամ». «Գուցե որոշում կա՝ փակե՞լ երկխոսության դուռը»

«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադարձել է ՀՀ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածին:

«Հայ-թուրքական հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության ամենակարևոր կետերից մեկն է: Սակայն չի բացառվում, որ Կառավարության ծրագրում այդ թեման չներառելն ուղերձ է Թուրքիայի իշխանություններին, որոնք այս հարցն արդեն երկար ժամանակ մղել են ետին պլան: ԼՂ հակամարտության վերաբերյալ Կառավարությունն իր տեսլականը մանրամասնորեն ներկայացրել էր, ինչն ուրախալի է և կանխատեսելիություն է մտցնում գործընթացում»,- ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Ինչ վերաբերում է ծրագրի արտաքին քաղաքական մյուս հատվածներին, ապա Ռարն ասել է, որ ըստ էության այն ձևակերպումները, որոնք ներառված են ծրագրում երկկողմ հարաբերությունների հատվածում, ցույց են տալիս, որ Հայաստանն ամենախորը հարաբերությունները դիտարկում է Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը համապատասխանում է այն հայտարարություններին, որ Հայաստանը շրջադարձեր չի կատարելու, քանի որ նախկինում ևս այդպես էր: Հետևաբար, նրա խոսքով, ծրագրի ներկայիս տեսքը բազմավեկտոր կոչել հնարավոր չէ, որովհետև նախկին իշխանությունների օրոք ևս ՀՀ քաղաքականությունը հիմնված էր մեկ գերտերության հետ ակտիվ և խորը հարաբերությունների վրա:

Իսկ թուրք քաղաքական վերլուծաբան Չենգիզ Աքթարի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցի անտեսումը թե Հայաստանի, թե Թուրքիայի կողմից մեծ սխալ է: Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ կողմերը՝ անկախ արդյունքից, իրենց դիրքորոշումը հայտնեն, այլապես տպավորություն է ստեղծվում, թե նման հարց գոյություն չունի: Սա, նրա որակմամբ, նշանակում է, որ ոչ մի հարևանի համար հայ-թուրքական սահմանի բացումը կարևոր հարց չէ, այն դուրս է նրանց քաղաքական օրակարգերից, չկան միմյանց նկատմամբ պահանջներ, նախապայմաններ:

«Սա մի փոքր տարօրինակ է թվում միայն այն հայտարարությունների ֆոնին, որոնք հնչել են: Այսինքն՝ ՀՀ նոր իշխանություններն իրենց հայտարարություններում չեն շրջանցել Թուրքիայի հետ հարաբերությունները, անդրադարձ դրանց եղել է, ուստի, թե ինչո՞ւ է ներկայումս որոշվել չանդրադառնալ երկկողմ հարաբերություններին՝ չեմ կարող ասել, գուցե որոշում կա՝ փակե՞լ երկխոսության դուռը»,- ասել է Աքթարը:

«Քաղաքական պատասխանատվություն չենթադրող ծրագիր է գրվել»

Կառավարության ծրագրի շուրջ «Իրատեսը» զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ: Նրա գնահատմամբ՝ ծրագիրը քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում: Կառավարության ծրագիրը գործադիրի գործունեության արդյունքները չափելու հնարավորություն չի ընձեռում, մինչդեռ հասարակությունը սպասելիքներ ունի, որոնց մասով պետք է առարկայական անդրադարձ լիներ: Նրա խոսքով՝ պետք է գործի պարզ բանաձև` շարադրվեն ակնկալիքները, նկարագրվեն դրանց հասնելու գործիքները և ներկայացվեն արդյունքերի արդար բաշխման ձևերը: Թերթը հետաքրքրվել է, թե ի՞նչ պետք է անի իշխանությունը մեր երկիրը ներդրումների համար գրավիչ դարձնելու համար:

«Ըստ կռավարության ծրագրի՝ պակասելու են շահութահարկն ու եկամտային հարկը՝ 2-3 %-ով, փոխարենը մի քանի անգամ ավելացվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը և ավելացված արժեքի հարկով նոր ոլորտներ են հարկվելու: Այս տրամաբանությամբ՝ կառավարությունը պետք է ունենա ավելի շատ խնայողություն` փոխարենը բախվելով գնողունակության պակասի հետ, ինչը դժվար թե ներդրողի համար գրավիչ լինի», - կարծիք է հայտվել տնտեսագետը:
 

«Ըստ կռավարության ծրագրի՝ պակասելու են շահութահարկն ու եկամտային հարկը՝ 2-3 %-ով, փոխարենը մի քանի անգամ ավելացվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը և ավելացված արժեքի հարկով նոր ոլորտներ են հարկվելու: Այս տրամաբանությամբ՝ կառավարությունը պետք է ունենա ավելի շատ խնայողություն` փոխարենը բախվելով գնողունակության պակասի հետ, ինչը դժվար թե ներդրողի համար գրավիչ լինի», - կարծիք է հայտվել տնտեսագետը:

Բնակարան կողոպտող բանդաները

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես` ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով: Ըստ թերթի աղբյուրների` համայնքային ոստիկաններն այցելում են և՛ մարդանց բնակարաններ, և՛ խանութներ ու օֆիսային տարածքներ, հետաքրքրվում, թե որքանով է ապահովված անվտանգությունը: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ համակարգն օպերատիվ տեղեկատվություն ունի՝ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում:

«Նրանց հետագա գործողությունները կանխելու և բանդան բացահայտելու համար առաջին փուլում պետք է մարդկանց իրազեկել, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց բնակարանների և սպասարկման կենտրոնների նկատմամբ», - գրում է թերթը՝ նշելով, որ բնակարանային գողությունների թվի աճի մասին խոսել էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 9-ին՝ Երևանի դատախազությունում անցկացված խորհրդակցության ժամանակ: