ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ-ն քննարկում է կառավարության ծրագիրը
2019-02-12 10:27:12

Մեկնարկել է են Ազգային ժողովի քառօրյա նիստերը: Օրակարգի գլխավոր հարցը կառավարության ծրագրի քննարկումն է:

Փաստաթուղթը բաղկացած է 67 էջից: Ծրագրում նշված է, որ առաջիկա 5 տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:

Կառավարության առաջիկա տնտեսական քաղաքականության հիմնական առանձնահատկությունը լինելու է ներառական տնտեսական աճի խթանումը։ Տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով. ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս:

Փաստաթղթի համաձայն, ապրանքների և ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը։ Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի:

Կառավարության ծրագիրը հաստատվել էր ՀՀ կառավարություն փետրվարի 8-ի արտահերթ նիստում  և  օրենքով սահմանված կարգով ներկայացվել էր Ազգային ժողով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: