ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության ծրագրին կողմ քվեարկել չի կարող, եթե այն չփոխվի
2019-02-12 11:29:15

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ կառավարության ծրագրին կողմ քվեարկել չի կարող, եթե այն չփոխվի` այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Դիտարկմանը՝ կա արդեն որոշում, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու ծրագրին, ԲՀԿ առաջնորդն ասել է. «Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող»:

ԲՀԿ ղեկավարը նաև ասել է, որ եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր «դուխ և կամք», ապա տնտեսական հեղափոխության համար պետք է ունենալ փողի հստակ աղբյուր, ժամկետներ և մեխանիզմ։

«Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է, որ օրենքներ ու պայմաններ փոխվեն։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, և մերը պետք է ավելի լավ լինի»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։