ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երեւանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն կունենա
2019-02-12 16:00:49

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Թափառող շների հարցը կլուծվի: Քաղաքապետարանը  կստեղծի «Կենդանիների վնասազերծման  կենտրոն» հանրային ոչ առևտրային կազմակերպություն։ Կենտրոնը կունենա կացարան և կլինիկա, որտեղ  կենդանիները կպատվաստեն, կբուժվեն, կստերջացվեն ու բաց կթողնվեն  բնակության վայրեր:

Թեյշեբանի 8/8 հասցեում է գտնվելու  թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը: Երևանի քաղաքապետարանն ու թափառող կենդանիների պաշտպանությամբ  զբաղվող հասարակական կազմակերպությունները համատեղ  մշակել  են  Երևանում թափառող կենդանիների  վնասազերծման և նրանց թվաքանակի կանոնակարգման    համալիր  ծրագիր: Ավագանին այսօր համաձայնեց ՀՈԱԿ-ի  ստեղծման որոշմանը:  

«51 կողմ: Շնորհավորում եմ, սա, իսկապես,  շատ ուրախալի լուր է»:

Բնապահպանության վարչության  պետի ժամանակավոր պաշտոնակատար  Խաչիկ Հակոբյանի տվյալներով՜  այսօր մայրաքաղաքում թափառող շների շուրջ ստեղծվել է սուր իրավիճակ: Շների քանակն ավելացել է, իսկ տեսակը դարձել ավելի ագրեսիվ: Պատճառը քաղաքապետարանի կողմից շների հիմնախնդիրների լուծման փորձերի,  կենդանիների հաշվառման, քարտեզագրման, վիճակագրության,  գլխաքանակի վերահսկման   և այլ հարցերի բացակայությունն է:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  կենդանի պահելու մշակույթի բացակայությունը նույնպես նպաստում են շների թվաքանակի ավելացմանը»:

Երևանում կա 15-20 հազար թափառող  շուն, իսկ դրանցից մոտ  6000-ը էգ շներն են: Թափառող շների հիմնախնդրի լուծման հետևյալ տարբերակն է առաջարկում ծրագիրը. որսալ, ամլացնել և նրանց  վերադարձնել իրենց բնակության վայր։ Ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը, հենվելով առողջապահության միջազգային կազմակերպության ցուցումների վրա, այն է՝ վերարտադրության բացառումը  թվաքանակի վերահսկման միակ արդյունավետ  միջոցն է, ասում է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

«Այս տարբերակն ընդմիշտ լուծում  խնդիրը՝ չնայած որ անհրաժեշտ է հանդուրժել փողոցային շներին 4-6 տարի: Սա խնդրի մշտական և ավելի կենդանասիրական  լուծման տարբերակն է»:


Կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա և կացարան: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար Երևան կհրավիրվեն նաև օտարազգի մասնագետներ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներից շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն և կստերջացնեն կենդանիներին:


Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:

«Շներին պարտադիր պետք է վերադարձնել իրենց  բնակավայր, քանի որ  այլ վայրում նրանց թողնելը,  առավել ևս  քաղաքի սահմաններից դուրս բացասական կանդրադառնա խնդրի լուծման վրա»:

Ինչ են երեւանցիները մտածում ստերջացված շներին փողոցներ վերադարձնելու մոտեցմանը մասին:

Թափառող 6000 էգ շներից 2019 թվականին կստերջացվեն 4500-ը: «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանին  հետաքրքրվեց ոհմակներից: 

Էգերին ստերջացնելուց հետո, աշխատանքներ են իրականացվելու նաև որձերի հետ: Ստերջացման եղանակով  գլխաքանակի  կանոնակարգումից հետո շներն այլևս ոհմակներ չեն կազմում  և չեն շրջում, մասնագիտական ուսումնասիրությունները փոխանցեց Խաչիկ Հակոբյանը:

0:00
0:00