ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՊՆ-ը չի պատրաստվում կոծկել ծառայության ժամանակ կատարված որեւէ դեպք. Տոնոյան
2019-02-12 17:25:40

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին:Բանակցություններից հետո մամուլի համար արված հայտարարությամբ նախարարները շեշտել են, որ քննարկել են նաև պաշտպանության բնագավառում առկա իրավիճակն ու ընդլայնման հնարավորությունը:

Արդյունքում համագործակցության ոլորտներն աճել են՝ հասնելով 15-ի: 
Այսուհետ ռազմական գերատեսչությունները երկուստեք կարեւորելու են նաեւ ռազմական տեղեկատվության փոխանակումը՝ կապված Մերձավոր Արևելքի հետ, որտեղ բավականին լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել:

Մ
յուս ուղղությունը, որը նոր է հայ-կիպրական պաշտպանական համագործակցության շրջանակներում, ժամկետային պարտադիր զինծառայության կազմակերպումն է՝ տեղեկացրել է Դավիթ Տոնոյանը:  
Նախարարները պատասխանել են նաեւ լրագրողներին հետաքրքրող որոշ հարցերի:  

 

Օրերս լրատվամիջոցներում լուր հրապարակվեց, որ Ամանորի գիշերը զինծառայող է մահացել, որի մասին ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն չեն հայտնել: Պատասխանելով լրագրողների հարցերին այդ լուրին նաեւ այսօր անդրադարձավ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Ինչո՞ւ ՊՆ-ն չի հայտնել Էդգար Գրիգորյանի մահվան մասին. ի պատասխան Դավիթ Տոնոյանը նախ շեշտեց, որ պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո´չ ծածկել, ո´չ կոծկել որևէ դեպք: «Փոքրիկ ծառայողական քննություն է անցկացվում պարզելու համար, թե դա ինչի հետ է կապված եղել, հաշվի առնելով այն, որ դեպքը ծառայության հետ կապված չի եղել: Մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»:

 

Այսօրվա իրողություններում տեղեկությունները հնարավոր չէ ծածկել, որովհետև վիճակագրությունը, այսպես ասած, «խաչմերուկային» է ստացվում՝ նկատեց պաշտպանության նախարարը՝ հավելելով. «Դուք ստանում եք տեղեկություններ Դատախազությունից, Քննչական կոմիտեից, դուք ստանում եք նաև ՊՆ-ից, հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ կապված նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել: Այսքանը»:

 

Նշենք նաեւ, որ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը: 

 

Վերադառնանք պաշտպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցությանը: Ամփոփելով՝ Հայաստանի եւ Կիպրոսի պաշտպանության նախարարները գոհոնակություն հայտնեցին, որ իրենց բանակցությունների արդյունքում համագործակցության ոլորտները աճել են՝ հասնելով 15 -ի:

 

«Պաշտոնական համագործակցության ծրագիրը ստորագրեցինք: Նախատեսված միջոցառումները տեղի կունենան այս տարվա ընթացքում թե՛ ՀՀ-ում, թե՛ Կիպրոսում: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում այդ ոռումով»:

Հայ-կիպրական երկկողմ համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ օգնության պատրաստակամության և ընդհանուր մոտեցումների վրա, ուստի ունի լուրջ հեռանկարներ՝ համոզմունք հայտնեց մեր երկրի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա թվարկեց այն ոլորտները, որտեղ լինելու է համագործակցություն. սկսած ռազմաօդային ուժերի ոլորտից մինչեւ մարտական պատրաստություն ու ռազմաարդյունաբերություն: «Համագործակցությունը հիմնված է ամուր իրավական հիմքերի վրա և իրականացվում է ամենամյա ծրագրերի ձևաչափով՝ տեղեկացրեց նախարարը:

 

Ի դեպ, Կիպրոսը ԵՄ անդամ քիչ երկրներից է, որը պահպանում է ժամկետային պարտադիր զինծառայությունը, և այդ առումով փորձի փոխանակման մեծ հնարավորություն կա, ինչի մասին շեշտադրում նախարարները նույնպես կատարեցին:

 

Լրագրողներից մեկը Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսից հետաքրքրվեց Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու մասին: Վերջինս ասաց, որ հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները խաղաղության հիմնադրման ու նրա դավանած  արժեքները, համոզված է, որ  այդ առումով հաջողություն կունենա նաեւ Սիրիայում իր խաղաղասիրական առաքելության մեջ:

 

Սիրիայի հետ կապված եւս մեկ հարցի անդրադարձավ Դավիթ Տոնոյանը՝ հակադարձելով այն լուրերը, թե՝ սիրիական առաքելությունը Հայաստանը իրականացնում է բանավոր պայմանավորվածությամբ: Ի դեպ, նման բան հայտարարել է ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը:

Դավիթ Տոնոյանն այսօր շեշտեց, որ սիրիական առաքելության համար Հայաստանին դիմել է այդ երկրի դե ֆակտո իշխանությունը եւ այդ առաքելությունը Հայաստանն իրականացնում է օրենքի տառին համապատասխան:

«Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսի մեջ նշված է եղել, որ Սիրիայի դե ֆակտո իշխանություններից գրավոր խնդրանք կա։ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, ՀՀ-ն անպայման դա ևս կանի օրենքի տառին համապատասխան»:

 

Միաժամանակ, այդ հարցում որոշում կայացնելու ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ եզրափակեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

 

0:00
0:00