ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տեղեկատվության ազատության եւ անձնական կյանքի պաշտպանության «բախումը»
2019-02-12 18:29:47

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Տեղեկատվության ազատության ոլորտը վերահսկող մարմինների դերի ու կարևորության մասին այսօր քննարկում է ծավալվել: Ոլորտի պատասխանատուները գնահատում են Հայաստանում տեղեկատվության ազատության մակարդակը, խոսում առկա խնդիրները լուծելու ճանապարհների մասին:

Մեդիափորձագետին ուրախացնում է օրինակ ԱԺ-կառավարություն վերահսկողության միտումները: ԱԺ-ն հաշվետվություն է պահանջում կառավարությունից, այս հարցում թերացումներ կային նախկինում՝ ըստ նրա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն էլ անհրաժեշտ է համարում այնպիսի մարմնի ստեղծումը, որը հնարավորություն կտա ԶԼՄ-ներին դատարաններ դիմելու փոխարեն  դիմել կամ տեղեկատվության ազատության հանձնակատարներին, որոնք անկախ մարմիններ են, կամ առաջարկում է օմբուդսմենի  ինստիտուտում առանձին ստորաբաժանման ստեղծումը:

Սա հնարավորություն կտա խուսափել ամեն հարցում դատական քաշքշուկների մեջ հայտնվելուց։

Որտեղ է ավարտվում տեղեկատվության ազատությունը և սկսվում մարդու անձնական տվյալների պաշտպանությունը: Հարցը արդիական դարձավ հատկապես վերջերս պաշտոնյաների պարգևավճարների հետ կապված բուռն քննարկումներից հետ։

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի համար կարևոր է հարցի հստակեցումը: Պետք է նախ հասկանալ, թե  որքանով է կարևոր տեղեկությունը հանրության համար:

Բարձրաստիճան պաշտոնյաների մասին հանրությունը, ըստ նրա, իրավունք ունի տեղեկանալ, սակայն  մարդու իրավունքը և հանրության տեղեկություն ստանալու իրավունքը պետք է հավասարակշռել:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի կարծիքով՝ անձնական տվյալների հանրայնացման քննարկումներում պետք է ուշադիր լինել, որ հետագայում  փորձեր չլինեն հանրային կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունները անձնական տվյալների պատճառաբանությամբ փակելու համար:

Պարգևավճարների մասին հարցի վեր հանումը ԱԺ փոխխոսնակին գոհացնում է, նա տեղեկատվության ազատության մասին օրենքը բարելավելու կարիք է տեսնում:

Լենա Նազարյանը այսօր տեղեկատվության ազատության մակարդակը Հայաստանում աննախադեպ բարձ է համարում, սակայն այդ ազատությունը, ըստ նրա, պետք է իր հետ նաև պատասխանատվության հարց առաջ բերի:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանն էլ հիշեցնում է  Խոսքի ազատության և մեդիայի զարգացման համաշխարհային միտումները 2017-2018 թ-ի ուսումնասիրությունը։ Ըստ այդմ՝ մամուլի վիճակն աշխարհում վատթարանում է, ազատության ու անկախության վրա ազդող գործոնների թիվն ավելանում, համացանցում լրատվամիջոցների ազատությունը՝ սահմանափակվում: Լրագրողների սպանության ցուցանիշները ավելի են մթագնում պատկերը: Այս համատեքստում, սակայն, այլ է պատկերը Հայաստանի դեպքում:

«Լրագրողներ առանց սահմանների միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով մամուլի ազատության չափանիշներով ՀՀ 2018 թ-ին առաջ է եղել ԱՊՀ ու հարևան  բոլոր երկրներից»:

Մեդիա փորձագետ  Սամվել Մարտիրոսյանը տեղեկատվության ազատության առումով իր դիտարկումներում գաղտնի տեղեկությունները 10 տարի անց հրապարակելու, իսկ հույժ գաղտնիները 30 տարի անց գաղտնազերծելու մասին է հիշեցնում:

«ԱԱԾ արխիվների հարցը քաղաքական կոնսենսուսի հարց է դարձել: ՀՀ-ում  հանրային համաձայնություն կա չբացահատել ԿԳԲ-ի արխիվները, քանի որ դա կարող է ցնցումներ առաջացնել»:

Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, ըստ մեդիափորձագետի, լյուստրացիայի հասարակական պահանջ չկա:

0:00
0:00