ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես կքվեարկեն ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն կառավարության ծրագրին
2019-02-12 18:45:21

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրն  այսօր սկսեց Հրանտ Մանթևոսյանի ստեղծագործությունները ՖԲ էջում ներկայացնելովՀրանտ Մաթևոսյանին   վարչապետը  հիշեց  նաև կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ:

Իսկ նույն պահիներբ վարչապետն ամբիոնից մեջբերում էր լոռեցի Մաթեւոսյանին ՝ ԱԺ լոռեցի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերեց Պարույր Սեւակի «Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ բանաստեղծությունը»:

Արդյո՞ք  Մարուքյանի գրառումն ուներ քաղաքական ենթատեքստ, եւ արդյո՞ք ուներ կոնկրետ  հասցեատեր՝ «Ռադիոլուրը»  փորձեց  պարզել  Էդմոն Մարուքանից.

«Ես ինչ անում եմ, քաղաքական ենթատեքստ կա մեջը»:

Մարուքյանը  չշտապեց գնահատական տալ կառավարության ներկայացրած  ծրագրին, այլ խորհուրդ տվեց  հետևել իրենց պատգամավորների բարձրացրած հարցերին, բայց ասաց որ նախնական այնպիսի տպավորություն ունի, որ կոնկրետություն չկա:

Եթե Մարուքյանը  հորդորում էր սպասել, ապա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  արդեն տվեց իր գնահատականը՝ սա տնտեսական հեղափոխություն իրականացող ծրագիր չէ։ Եթե քաղաքական հեղափոխություն  իրականացնելու համար դուխ էր  հարկավոր, ապա տնտեսական հեղափոխություն  իրականացնելու   համար փող, որը  չի երևում ներկայացված  ծրագրում՝ ասաց:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը  նույնպես  չի շտապում կառավարության ծրագրի մասին տեսակետ հայտնել՝ նկատելով, որ Կառավարությունը նոր է ԱԺ ներկայացնում այն։ Արդյո՞ք այս անգամ ԱԺ-ն կհակադրվի կառավարությանը, թե կրկին կանի այն, ինչ կպահանջի Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խնդիրը չեն նայում հակադրությունների տիրույթում»:

Մակունցը խոսելով տնտեսական հեղափոխություն իրականացնելու մեխանիզմների մասին, նշեց, որ հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև այն սկսվեց մեկ մարդուց:

Ի դեպ՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը չհամաձայնեց այն դիտարկման  հետ, որ կառավարությունն ու ԱԺ-ն խուսափում են պատասխանատվությունից՝ ամեն ինչ կապելով մեկ մարդու հետ։

0:00
0:00