ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-13 09:39:20
  • «Ժողովուրդ». Ծախսել է պետական միջոցները, բայց չի աշխատել
  • «Ժամանակ». Ահազանգ
  • «Հայկական ժամանակ». Առերես
  • «Փաստ». Վերադարձ՝ Կարեն Կարապետյանով

Ահազանգ

«Ժամանակ»-ը գրում է, որ թեև օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՊԵԿ նախագահը հայտարարել են, որ նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին կտրամադրվեն 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով, սակայն մի քանի օր է, ինչ նոր ՀԴՄ-ների շահառուները ահազանգում են, որ չեն կարողանում 60 հազար դրամով ձեռք բերել ՀԴՄ սարքերը։

Տնտեսվարողների խոսքով՝ իրենց հարկայինից ուղարկում են ՊՈԱԿ, իսկ ՊՈԱԿ-ից հետ՝ նորից հարկային, որտեղից պատասխանում են, որ իրենք դեռ հրաման չունեն սարքերը 60 հազար դրամով տրամադրելու։ Խնդիր է առաջանում նաև նոր ՀԴՄ սարքերը 160 հազար դրամով գնողների դեպքում։ Նրանց դեպքում ավել գումարը, այսինքն՝ 100 հազար դրամը պետք է հետ փոխանցվի տնտեսվարողի հաշվին, սակայն մինչ օրս փոխանցումները չեն արվել՝ պատճառաբանությամբ, թե բյուջեում առայժմ փող չկա:

Տնտեսվարողների խոսքով՝ իրենց հարկայինից ուղարկում են ՊՈԱԿ, իսկ ՊՈԱԿ-ից հետ՝ նորից հարկային, որտեղից պատասխանում են, որ իրենք դեռ հրաման չունեն սարքերը 60 հազար դրամով տրամադրելու։

Ինչպես թերթն է նշում, խնդիր է առաջանում նաև նոր ՀԴՄ սարքերը 160 հազար դրամով գնողների դեպքում։ Նրանց դեպքում ավել գումարը, այսինքն՝ 100 հազար դրամը պետք է հետ փոխանցվի տնտեսվարողի հաշվին, սակայն մինչ օրս փոխանցումները չեն արվել՝ պատճառաբանությամբ, թե բյուջեում առայժմ փող չկա:

Ծախսել է պետական միջոցները, բայց չի աշխատել

Առողջապահական տեսչական մարմնում ՀՀ վերաքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում ուշագրավ փաստեր են բացահայտվել: Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ չնայած ՀՀ պետական բյուջեից ստացված ֆինանսական միջոցներին`այս տեսչական մարմինը համապատասխան ստուգումներ չի իրականացրել, անգամ գործունեության տարեկան ծրագիր չի ունեցել: Փոխարենը, ինչպես օրաթերթն է տեղեկացել ՀՊ եզրակացությունից, այս կառույցի անդամներն ակտիվ են եղել գործուղումներ մեկնելու հարցում, նաեւ առատորեն պարգեւատրվել են:

Օրինակ`տեսչական մարմնի ղեկավարի հրամաններով՝ 2018 թվականի ընթացքում աշխատողների նկատմամբ կիրառվել են միանվագ դրամական խրախուսանքներ եւ պարգեւատրումներ: Մինչդեռ տվյալ ֆինանսական միջոցների կարգադրիչը հանդիսանում է ոչ թե տեսչական մարմինը, այլ Առողջապահության նախարարությունը: Բացի այս, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն` տեսչական մարմնի ղեկավարի եւ տեղակալների նկատմամբ խրախուսման ու պատասխանատվության միջոցներ կիրառում է ՀՀ վարչապետը` խորհրդի ներկայացմամբ: Վերջիններս, սակայն, խրախուսում ստացել են տեսչական մարմնի ղեկավարի հրամանով:

Առերես

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առերես հարցաքննվել են: Այս քննչական գործողությունը, սակայն, կապ չունի Մարտի 1-ի գործի հետ. այն այլ քրեական գործի շրջանակում է կատարվել, որով թե՛ Սերժ Սարգսյանը եւ թե՛ Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակ ունեն:

ՀՔԾ-ն, սակայն, գաղտնի է պահում հարուցված քրեական գործը, անգամ չի նշում, թե ինչ հոդվածով է այն հարուցվել: Թե՛ քրեական գործի եւ թե՛ առերես հարցաքննության վերաբերյալ թերթի հարցերին ՀՔԾ-ից ասել են միայն հետեւյալը. «Չենք մեկնաբանում»:

Առերես հարցաքննվելու վերաբերյալ տեղեկությունը թերթը փորձել է ճշտել նաեւ Սերժ Սարգսյանի փաստաբանից, սակայն վերջինս հեռախոսազանգերն անպատասխան է թողել: Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ ասել է, որ այն նախաքննական գաղտնիք, է, եւ որեւէ մեկնաբանություն այդ մասով չի կարող տալ:

Վերադարձ՝ Կարեն Կարապետյանով

«Փաստ»-ը գրում է, որ սկսել են ակտիվանալ նախկին իշխանությունների ջանքերը՝ դիրքավորվելու ապագա քաղաքական մարտերում:

Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը այդ պայքարը տարբեր մեթոդներով փորձում է կառուցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ: Հենց այդ նպատակով այս օրերին Կարապետյանի վերադարձի շուրջ տարբեր տեղեկություններ են շրջանառվում:

Թերթի աղբյուրների պնդմամբ, ներկայումս քաղաքական դաշտում փորձ է արվում գեներացնել հիմնականում երիտասարդական սպեկտորն ու լայն լսարան ունեցող անհատներին: Նպատակն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ քաղաքական դաշտում լինի Փաշինյանի թիմին լուրջ հակակշռող ուժ՝ առանց ՀՀԿ–ի անփառունակ փաթեթավորման:

«Ի դեպ, ասում են, որ Կարապետյանը հավասարապես ընդունելի անձ է նաև Քոչարյանի համար, հետևաբար նրա շուրջ կարող են ապագայում անսպասելի դաշինքներ ձևավորվել», - գրում է թերթը: