ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մոսկվան կողմ է Վենեսուելայում համազգային երկխոսություն ստեղծելուն
2019-02-13 11:38:18

Մոսկվան կողմ է Վենեսուելայում երկրի բոլոր ուժերի մասնակցությամբ համազգային երկխոսություն ստեղծելուն՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոյնիի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովն ասել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ևս շահագրգռված է այդպիսի երկխոսության հարցում։

«Ընդդիմությունը մերժել է այդ առաջարկությունն՝ ըստ երևույթին, այն պատճառով, որ այն գլխավորում են ԱՄՆ-ի ներկայացուցիչները, որոնք Վենեսուելայում իրավիճակը կարգավորելու շուրջ, իմ կարծիքով, միանգամայն կորցրել են ամոթը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Վենեսուելայի ընդդիմությունը կազմակերպում է բողոքներ ու ցույցեր, նպատակ ունենալով պաշտոնանկ անել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Մադուրոյի երկրորդ շրջանի նախագահությունը սկսվել է 2019թ հունվարի 10-ից, երբ Վենեսուելայում արդեն բարձրացել էր բողոքի ալիքը: Մադուրոյի երդմնակալության արարողության ժամանակ ԱՄՆ-ը մեղադրելով նրան ամեն գնով իշխանությունը պահելու մեջ՝ հայտարարել է, որ չի ճանաչում Մադուրոյի լեգիտիմությունը:

35-ամյա Խուան Գուայդոն, «Ժողովրդական կամք» ծայրահեղ կուսակցությունից, որը ղեկավարում է Վենեսուելայի կոնգրեսը, հայտարարել է, որ Մադուրոյի իշխանությունը լեգիտիմ չէ: Գուայդոն բանակին կոչ է արել աջակցել իրեն, որպեսզի երկրում հաստատվի ժողովրդավարություն: Հունվարի 23-ին Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահ և երդմնակալության արարողություն կազմակերպել, ինչն ընդունվել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից: Նրանք հայտարարել են, որ որպես Վենեսուելայի նախագահ, ընդունում են Գուայդոյին:

Երկրի զինված ուժերը, պաշտպանում են Մադուրոյին: Վենսուելայի ՊՆ Վլադիմիր Կադրինո Լոպեսը, հունվարի 25-ին հայտարարել է, որ որպես նախագահ ճանաչում է Մադուրոյին: Նա նշել է, որ պաշտպանելու է Մադուրոյին, եթե երկրում հեղաշրջման փորձ արվի:

Մոսկվայի տեսակետից, ԱՄՆ-ն նպատակ ունի տապալել Մադուրոյի կառավարությանը: Ռուսաստանը, Չինաստանը, Մեքսիկան, Կուբան, Բոլիվիան, Թուրքիան, դատապարտելով Մադուրոյի կառավարությունը տապալելու ԱՄՆ-ի դիրքորոշումը, հայտարարել են, որ դա հակասում է ՄԱԿ-ի կոնվենցիային և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Վենեսուելայում ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը։ Սակայն չի ասել, թե ինչ հանգամանքներում կարող են ամերիկյան ուժեր ուղարկվել այնտեղ։