ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կրթությունը՝ կառավարության ծրագրում. փորձագետները՝ բացթողումների մասին
2019-02-13 16:00:10

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության մակարդակով Հայաստանն աշխարհում առաջատարներից է, երեխաներին ծանրաբեռնում ենք, բայց գործնականում արդյունք չկա՝ ասում է Կրթության եւ գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի  վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը։ 

Կրթության բովանդակային որակն ապահովելու նպատակով կրթական ծրագրերի չափորոշիչների վերանայման գործընթաց է սկսվել՝ ավելացնում է:

Մասնագիտական կրթության ոլորտում հիմնական շեշտադրումը հետևյալն է. արդյունքը պետք է համապատասխանի շուկայի պահանջներին, շրջանավարտը պետք է հնարավորինս մրցունակ լինի աշխատաշուկայում: Կրթության մասով սա կառավարության ծրագրի առաջնահերթություններից է:

Իրականությունից կտրված, ընդհանրական, ներկա պահանջները չարտահայտող. Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանը այսպիսի տպավորություն է ստացել՝ կարդալով կառավարության ծրագրի կրթական հատվածը:

Կրթական քաղաքագիտական նախաձեռնության  ներկայացուցիչ  Լուսինե Խառատյանը հակված է մտածելու, որ Կառավարության ծրագրի կրթական հատվածն ուղղակիորեն վերցված է «Իմ քայլը» դաշինքի  կուսակցական ծրագրից՝ տեղ-տեղ նույնիսկ առանց խմբագրումների:

«Եթե կուսակցական ծրագրում «պետք է»-ների ոճով դեկլարատիվ հայտարարությունները  գերակշռում էին, ապա կառավարության ծրագրում դրանք իրենց տեղը պետք է զիջեին կոնկրետ անելիքներին»,- ասում է փորձագետը:

Լուսինե Խառատյանի խոսքով՝ մի բան է դեկլարատիվ հայտարարությունների մակարդակում խոսելը ՝ ինչն է կարևոր և ինչպիսի արժեքներ ենք կարևորում, բոլորովին այլ բան է դա քաղաքականության  վերածելն ու հետևողականորեն, կոնկրետ քայլերի միջոցով այդ քաղաքականությունն առաջ տանելը:

0:00
0:00