ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ալավերդու պղնձաձուլարանը հնարավոր է վերագործարկվի
2019-02-13 16:20:14

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներըփակել էին  էին Երևան-Թբլիսի միջպետական երկաթգծի Ալավերդու հատվածը: Նրանք աշխատանք են պահանջում: Եթե ալավերդցիներն այսօր միջպետական երկաթգիծը չփակեին, գուցե չիմանային, որ առաջիկայում չի բացառվում վերագործարկվի իրենց քաղաքի միակ գործարանը՝ Ալավերդու պղնձաձուլարանը։

Լուրը «Ռադիոլուրին» փոխանցեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը. ««Վալեքսի» կողմից առաջարկ կա, այն պետք է ներկայացնենք երկրորդ կողմին ու սպասենք պատասխանին»
Իսկ «Վալեքս» ընկերությունների խմբի մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ( ACP) ընկերությունը, ըստ զրուցակցիս, առաջարկել է գործարանն աշխատեցնելու հնարավորություն տալ:

«Ոչ միայն «Վալեքսը», այլ նաև կառավարությունն ամեն ինչ անում են, որ գործարանը վերագործարկվի: Առաջարկը այդ դետալների մեջ է, թե ինչ պայմաններում իրենք նորից սկսեն աշխատել»։

Վաղ առավոտից փակ էր Երևան-Թբիլիսի միջպետական երկաթգծի Ալավերդու հատվածը:  Պղնձաձուլարանի աշխատակիցների պահանջը հստակ է՝ աշխատանք: Արդեն քանի ամիս է, ինչ Ալավերդու պղնձաձուլարանը չի աշխատում: Գործարանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը կավարտվեն մի քանի օրից:

«Սոցիալական վիճակը 90-ականներից  հետո ամենածանրն է, որովհետև Թեղուտից հետո փակվեց պղնձաձուլարանը, 90 տոկոս դարձավ գործազրկությունը»,- ասում է գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը:

Կիրակոսյանը նաև նշեց՝ նամակով  դիմել են վարչապետին, կցել 6 հազար ստորագրություն, տեղեկացրել, որ քաղաքի սոցիալական վիճակը ծանր է: Ավելին, նույն առաջարկով դիմել է նաեւ համայնքի ավագանին։ Զրուցակիցս գործընկերների հետ հավաքագրել են վարկառու աշխատակիցներին:  

«Վարկերի 15-20 տոկոսը ահռելի գումարներ են կազմում: Մեկ աշխատողը միջինը երկու մլն վարկ ունի»,- նշում է Կիրակոսյանը:

Ալավերդի  խոշորացված բնակավայրի ղեկավար Սասուն  Խեչումյանը «Ռադիոլուրի» խնդրանքով գնահատեց բնակիչների սոցիալական վիճակը. «Չեմ կարող վիճակը լավ գնահատել: Ի ՞նչ եք կարծում, որ եթե արդեն մոտ 1000 հոգի աշխատատեղ կորցնի կամ կորցնելու շեմին է, ի՞նչ ազդեցություն կարող է թողնել»:

Այլընտրանքային աշխատատեղեր հնարավոր է ստեղծել, սակայն դրա համար ժամանակ ու ներդրումներ են պետք:

0:00
0:00