ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախն այսօր նշում է Շարժման 31-րդ տարեդարձը
2019-02-13 18:12:03

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախն այսօր նշում է Շարժման հերթական տարեդարձը: 1988 թվականի այս օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ առաջին մեծ հանրահավաքը: Կարելի է ասել, որ բազմամարդ միտինգների հրահրողները ԽՍՀՄ կենտրոնական ու Ադրբեջանի իշխանություններն էին, որոնց նախաձեռնությամբ տեղական կուսակցական ակտիվները փետրվարին պետք է հավաքվեին ու դատապարտեին Շարժումը:

Տեղի ունեցավ հակառակը: Շրջանային կառույցները մարզկոմի նստաշրջան  հրավիևրելու պահանջ ներկայացրին իշխանություններին:

Այսօր շարժման մեկնարկից 31 տարի անց ավանդույթի համաձայն ակտիվիստները հավանքվել էին Ստեփանակերտի Վերածննդի  հրապարակումՆրանք հիշում էին անցյալը, փորձում գնահատել իրենց քայլերն ու հետագա անելիքները: 1988ի փետրվարի 13-ին ժողովրդին փողոց հանելը ամենամեծ հաղթանակն էր թվում: Իր թաքուն երազանքը արցախցին արտահայտեց խաղաղ միտինգի ձեւով:  

Արկադի Կարապետյանը շարժման ակունքներում էր, քաղաքական փուլից ռազմականի անցման կազմակերպիչներից մեկը: Արցախի ինքնապաշտպանության  ուժերի առաջին հրամանատարը: Ամեն տարի փետրվարի 13-ին հավաքվելը ոչ միայն իրենց հիշողությունը թարմացնելու, այլեւ սերունդներին չիրականացված նապատակների մասին հիշեցնելու համար է:

Չիրականացված, իսկ ավելի ճիշտ կիսատ իրականացված նպատակը Վերամիավորման գաղափարն է, որ Արցախի հանրապետության ստեղծման ու պաշտպանության դիրքերում կանգնած մարդիկ պաշտպանում են առայսօր: Հադրութի շրջանից Յակով Ալթունյանը երկու ոտքն է կորցրել պատերազմում, ասում է որ Միացումը արդեն իսկ կիսով չափ իրականություն է: Կլինի նաեւ ամբողջականը`Արցախի անկախության ճանաչումից հետո, կամ ավելի շուտ:

Ավագները վերլուծում են օրվա իրադարձությունները, մարտահրավերները: Իրենք եղել եւ մնում են հայրենիքի պաշտպանության դիրքում`պատգամը նոր իշխանությանը, որ պատմության ընթացքը լավ ուսումանսիրեն:  

Իրենց ապրումները, իսկ ավելի շատ խոհերն ու մտահոգություններն այսօր   Արցախյան շարժման ակտիվիստները կիսել են Արցախի նախագահի հետ:  Պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկված հարցերի թվում պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր էին:

0:00
0:00