ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շիրակում նոր մարզպետից մեծ ակնկալիքներ ունեն
2019-02-13 17:20:52

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի

Շիրակի նորանշանակ մարզպետին շիրակցիներին ներկայացնելու և սպասելիքների մասին խոսելու էր եկել տարածքային կառավարման և զարգացման նախարարը։ Համատեղ աշխատանքի շնորհիվ Շիրակի մարզը դառնալու է տնտեսական կարևոր կենտրոններից մեկը և՛ մարդկային ռեսուրսներով, և՛ աշխարհագրական դիրքով, վստահեցրեց Սուրեն Պապիկյանը։

«Իր նվիրումով ու աշխատանքով առաջիկայում բարձր ցուցանիշներ ենք արձանագրելու»,- ասում է Սուրեն Պակիկյանը:

Սուրեն Պապիկյանն անդրադարձավ այն խնդիրներին, որոնք մինչեւ օրս լուծում չեն ստացել։

«Նախորդ տարեվերջին եղել եմ Գյումրիում, եղա գազալցակայաններից մեկում, այն ինչին ականատես էի եղել առաջ, նույնը տեսա նաև հիմա, այսինքն 2 ամում ոչինչ չի փոխվել։ Ես խնդրում եմ յուրաքանչյուր հանձնարարականից հետո գործողությունները լինեն հստակ ու պատշաճ»,- ասաց Պապիկյանը։

Գործազրկության ու աղքատության բարձր ցուցանիշ ունեցող մարզը հարուստ է խնդիրներով, սակայն Պետրոսյանը կարծում է, որ մարզը ունի նաեւ հարուստ հնարավորություններ։

«Առաքելություն ունենք էդ հնարավորությունները վերածել են գործիքների, որոնցով պետք է լուծվեն խնդիրները»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

Ըստ նրա՝ կհանդիպի համայնքների ղեկավարների հետ, կքննարկեն ոչ միայն խնդիրները, նաև այն հնարավորությունները, որոնց ճիշտ օգտագործումը կզարգացնի մարզը։

Տիգրան Պետրոսյանի պաշտոնավարումից մեծ սպասելիք ունեն շիրակցիները: