ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անվանի գիտնականները պարգեւատրվեցին
2019-02-13 18:35:03

Անի Մինասյան
«Ռադիոլուր»


Հայաստանը, շարունակելով կարևորել գիտության զարգացումը, անվանի ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի միջազգային մրցանակներն այսօր հանձնեց գիտնականների խմբին:

Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճն այսքան մարդաշատ ու ակտիվ, սովորաբար, լինում է երկու տարին մեկ անգամ: Աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հետևից աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան են գալիս ոլորտի լավագույնները:


Այս տարվա աստղաֆիզիկայի ոլորտի 3 լավագույններին միջազգային հանձնաժողովն է որոշել՝  երկուսը Ռուսաստանից են, մեկը՝ Նիդերլանդներից:


Հաղթողներին իրենց մրցանակները հանձնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով մրցանակի դերը:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն այսուհետ կշնորհվի պետական բյուջեից՝ 300.000 հազար ԱՄՆ դոլարի չափով: Մրցանակից 100.000 հազար ԱՄՆ դոլարի չափով միջոցները կծախսվեն Հայաստանում աստղաֆիզիկայի և հարակից ոլորտների զարգացման համար:

0:00
0:00