ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ուսանողական կառույցների կոնֆլիկտը սրվել է
2018-11-09 18:19:43

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

«Ռեստարտ» նախաձեռնությունն` ընդդեմ ԵՊՀ ուսխորհրդի: Ինչո՞ւ է սրվել երկու ուսանողական կառույցների կոնֆլիկտը, ինչպե՞ ս է խնդրին վերաբերվում Կրթության և գիտության նախարարությունը: Երևանի պետական համալսարանում ուսանողական երկու կառույցների՝ ԵՊՀ  ուսանողական խորհրդի և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության միջև արդեն մի քանի ամիս է տարաձայնություններ են, երեկվանից կոնֆլիկտը սրվել է:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ հայտարարում են՝ ՈՒԽ-ն գործում է ապօրինի: Կանոնադրությունն, օրինակ,  սահմանված կարգով Կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել:
«Ամռանը մենք իրականացրել ենք ուսումնասիրություն, որի ընթացքում պարզ է դարձել, որ ուսխորհրդի գործունեությունն ապօրինի է:ԿԳՆ-ին կոչ ենք անում ավելի ուշադիր լինել ԵՊՀ-ում իրականացվող գործընթացներին: Ոուսանողական խորհրդի համագումարը տեղի է ունեցել 2014-ի դեկտեմբերին, իսկ կանոնադրությամբ նշված է, որ առնվազն երեք տարին մեկ անգամ պետք է համագումար անցկացվի, բայց այդ երեք տարվա ընթացքում ընդհանրապես համագումար չի եղել»:


Հակառակ
կողմը՝ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափյանի գլխավորությամբ, ընդդիմանում է՝ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները փորձում են լեգիտիմ ուսանողական խորհուրդը «կախման մեջ գցել ԿԳՆ-ից»:

2014 թվականից հետո կանոնադրությամբ սահմանված համագումարներ չեն եղել, Դավիթ Ափյանը չի ժխտում, պարզաբանում է՝ համագումարները չեն եղել օրենքի սահմաններում:


«2017
թվականին մենք ունեիք թափուր հաստիքներ, և ըստ կանոնադրական պահանջի պետք է համագումար գումարվի, երբ բոլոր հաստիքները լրացված են կամ չկան թափուր հաստիքներ: Այդ հաստիքները պետք է լրացվեին ընտրությունների միջոցով»:

Կրթության և գիտության նախարարությունը փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի ստորագրությամբ խնդրի կարգավորման հարցով նամակներ են ստացել և ԵՊՀ-ն, և  «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնութունը: Երկուսն էլ ասում են, որ նույն կառույցից հակասական բովանդակությամբ նամակներ են ստացել:


Ի պատասխան փոխնախարարն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս պնդմանը՝ կոչ անելով «պղտոր ջրում ձուկ չորսալ և չփնտրել հակասություններ այնտեղ, որտեղ դրանք չկան»:

ԵՊՀ-ին ուղարկված պատասխանում ուսխորհրդի լուծարման մասին խոսք չկա, փոխարենը՝«Ռեստարտ»-ին ուղղված նամակում այդ մասին ասվում է: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ տեղյակ է խնդրից:


«
Ուսանողական խորհրդի ձևավորման կարգի ընթացակարգերի խնդիրն է, և ինչպես բոլոր համակարգերում, որտեղ տեղի են ունենում փոփոխություններ, բարեփոխումներ և ռեստարտներ, ուսխորհուրդներն էլ պետք է այդ փուլն անցնեն, և եթե իրենք վայելում են ուսանողների մեծամասնության համակրանքը, իրենց համար խնդիր պետք է չլինի»:

Դավիթ Ափոյանն արձագանքեց՝ իրենք ընդունում են, որ կանոնադրական որոշ անհամապատասխանություններ կան, արդեն զբաղվում են դրանց  լուծմամաբ: Բայց ամեն ինչ անելու են, որ  ՈՒԽ-ն չլուծարվի՝ լեգիտիմ ճանապարհով է ընտրվել, ասում է:

0:00
0:00