ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-14 10:21:35
  • «Ժողովուրդ». Ներքին լսարանի համար
  • «Հայկական ժամանակ». «Պարոն վարչապետ, սոված ե՞նք, թե՞ քուններս ա տանում»
  • «Ժամանակ». Հեղափոխությունը շոկային թերապիայի միջոցով փոփոխություններն են
  • «Փաստ». «Ոչ թե փոխադարձ մեղադրանքների, այլ քննարկումների փուլ պետք է լինի»

Ներքին լսարանի համար

«Ժողովուրդ»-ը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի մասին Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաμաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, եւ Բաքուն երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ», ու պնդմանը, թե միջազգային հեղինակավոր կառույցները հենց իրենց դիրքորոշումն են պաշտպանում՝ գրում է.

«Իլհամ Ալիեւի պահվածքը միանգամայն հասկանալի է: Վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել են ընդդիմադիր ուժերը, որոնք բազմամարդ հանրահավաքներ են անցկացնում Բաքվում: Ու հիմա Արցախյան խնդրի մասին կոշտ հայտարարություններով Ալիեւը փորձում է ազդել ներքին լսարանի վրա՝ հանդես գալով ամբողջականության դիրքերից, անգամ խոստանալով ուժ գործադրելով վերադարձնել իրենց կորցրած տարածքները: Այսինքն՝ նրա խոսքերի հասցեատերը ո՛չ Հայաստանն էր, ո՛չ էլ միջազգային հանրությունը, այլ բացառապես ադրբեջանական հասարակությունը, որի աջակցությունն են այդ երկրի իշխանությունները փորձում ստանալ»:

Փաստն այն է, նշում է թերթը, որ միջազգային հանրությունը մշտապես իր խոսքում շեշտում է հակամարտությունը միջազգայնորեն ճանաչված նորմերի համաձայն լուծելու անհրաժեշտության մասին, ինչը նշանակում է՝ խոսք անգամ չի կարող գնալ միայն Ադբեջանի դիրքորոշումը պաշտպանելու վերաբերյալ: Այնպես որ, ըստ թերթի, որքան էլ Ալիեւը փորձի ներքին օգտագործման համար տարաբնույթ հայտարարություններ անել, միեւնույն է, իրականությունն այլ բանի մասին է վկայում:

«Պարոն վարչապետ, սոված ե՞նք, թե՞ քուններս ա տանում»

«Հայկական ժամանակ»-ի դիտարկումներով ակնհայտորեն որոշակի չհասկացվածություն կա խորհրդարանում վարչապետի ելույթի ու «քաղաքական-տնտեսական շրջանակների» միջև: Ի՞նչ է ի վերջո իրենից ներկայացնում կառավարության ծրագիրը հարցը ձևակերպելով՝ թերթը գրում է.

«Իշխանություններն ասում են, որ իրենք երաշխավորելու են օրինականությունը և իրենցից կախված ամեն ինչ անելու են, որ տնտեսությունը դառնա ներառական (այսինքն առավելագույն թվով մարդկանց ու խավերի ներառի բիզնես զարգացման ոլորտում), իսկ մնացածն արդեն քաղաքացիների գործն է: Ու ի պատասխան ստանում է արձագանք՝ «ո՞նց թե, ուրեմն մարդիկ իրենք են մեղավոր, որ աղքատ են, բա էն խեղճ թոշակառուներն ի՞նչ անեն…» և այլն: Խոսքն, իհարկե, թոշակառուների ու սոցիալապես խոցելի այլ խավերի մասին չէ, նրանց բարեկեցությունը պարտավոր է ապահովել պետությունը: Խոսքն աշխատունակների , ծրագրեր ու գաղափարներ ունեցողների մասին է, ովքեր այդ ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու համար կառավարության առջև հստակ ծրագրեր դնելու փոխարեն, կառավարությունից հստակ հրահանգներ են պահանջում՝ «կոնկրետ ասեք, թե ինչով զբաղվենք, ոչխար պահենք, ցորեն ցանենք, թե անանասի պլանտացիներ հիմնենք, թե չէ էս ինչ խայտառակություն ա, կոնկրետ բան չեք ասում, մենք էլ մնացել ենք շվարած»: Մոտավորապես այնպես, ինչպես երեխան է հարցնում՝ «մամա, սոված ե՞մ, թե՞ քունս ա տանում»:

Ըստ թերթի՝ փաստ այն է, որ կառավարությունը փորձում է իրեն դիրքավորել որպես ընդամենը տնտեսության բնականոն զարգացման սպասարկու, իսկ տնտեսվարողները համառորեն պահանջում են «խազեինություն» ու «կշիռ»: Եվ սրտնեղում են, որ կառավարությունը կարգին «խազեինություն» չի անում, դա ընկալում են որպես «բարդակ», որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում», ընկալում են որպես իշխանությունների թուլություն ու փորձի պակաս…

Հեղափոխությունը շոկային թերապիայի միջոցով փոփոխություններն են

«Ժամանակ» -ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հետ:

Նա ասել է, որ ցանկություն կար խորհրդարանում հարցուպատասխանի միջոցով գալ նույն էջի վրա, նույն լեզվով խոսել, բայց չհաջողվեց: Հարց տվողների համար պարզ չդարձավ՝ ինչ լեզվով պետք է խոսել կառավարության ծրագրի միջոցով: Օրինակ ծրագրում նշվում է՝ գործազրկության էական նվազում, բայց չկա ցուցանիշ, պարզ չէ մեկ տոկոս նվազումը էակա՞ն է, թե՞ ոչ, ծրագրում չկա այդ հարցի պատասխանը:

«Ինձ համար հեղափոխական է երբեմն նաև շոկային թերապիայի միջոցով փոփոխություններ իրականացնելը, ռեֆորմներն ունեն ցավոտության աստիճան, մենք բոլոս պետք է ուզենանք տեսնել՝ պատրաստ ենք դրան, թե ոչ: Այսօրվա Կառավարությունը, որը տնտեսական հեղափոխություն է առաջարկում, պատրա՞ստ է գնալ այդպիսի կտրուկ քայլերի, որոնք երբեմն լինելու են ոչ հաճելի, միևնույն ժամանակ, արդյո՞ք դա է ճանապարհը: Այս ամենի պատասխանը մենք փորձում էինք ստանալ հարցուպատասխանի միջոցով, և ինձ համար տարօրինակ էր վերաբերմունքը, այն, թե ինչպես էին ընկալվում ընդդիմադիր հարցերը: Այդ հարցերն ու դրանց պատասխաններն անհրաժեշտ են, որոնց արդյունքում պետք է հասկանանք՝ այդ ծրագիրը, որը վարչապետի ցանկությունն է, արդյո՞ք դառնալու է Կառավարության ծրագիր: Ուզում էի տեսնել Կառավարության ծրագիր, այլ ոչ թե ցանկություն»,-ասել է պատգամավորը:

Ինչ ծրագիր էլ լիներ, ընդդիմությունը կգտներ խոցելի տեղեր թերթի դիտարկմանը նա հակադարձել է. «Հարցերը դրան չէին միտված, այլ միտված էին պարզաբանելու, թե ինչի մասին է ծրագիրը, որոշակի ձևակերպումներ պարզաբանման կարիք ունեն, և հաճախ մենք պետք է համաձայն չլինենք: Օրինակ՝ ձեզ համար 5 տոկոս տնտեսական աճը տնտեսական հեղափոխության ՀՆԱ-ի ա՞ճ է, թե՞ ոչ, ինձ համար՝ ոչ: Բայց միևնույն ժամանակ, միշտ չէ, որ ՀՆԱ-ն վերածվում է բարեկեցության: Մենք դրան միտվա՞ծ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ՀՆԱ-ի քանի՞ տոկոս աճն է դա ապահովում, այստեղ կարող ենք ունենալ տարաձայնություն, բայց եթե կա ուղղակի ինքնահոսի թողնված տնտեսական աճի պատկեր և մեծ ցանկություն, որ ամեն ինչ լավ լինի, դա ինչպե՞ս համադրենք»:

«Ոչ թե փոխադարձ մեղադրանքների, այլ քննարկումների փուլ պետք է լինի»

«Փաստ»-ը ներհայաստանյան գործընթացների մասին զրուցել է Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ, ազատամարտիկ Վարդան Դևրիկյանի հետ: Նա ուրախ է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները շեշտում են հատկապես դինամիկ զարգացման ընթացքի մասին: Կարծում է՝ թե՛ գիտության, թե՛ կառավարման համակարգում շատ մեծ տեղ պետք է ունենա ժառանգորդությունը և շարունակականությունը: Այն, ինչ մերժվելու է, պետք է մերժվի, բայց այն, ինչ արդեն իսկ մշակվել է, շարունակական բնույթ պետք է ունենա: Նկատի ունի հատկապես գիտության, մշակույթի բնագավառները:

Նա կոնկրետ բնագավառների գործիչների հետ հստակ քննարկումների կարևորությունն է ընդգծել:

«Այդ առումով որոշակի նշաններ կան, պարզապես հասարակության մեջ ցանկացած քննարկում ոչ թե հակադիր բևեռների, իրար «խփելու» ուղղությամբ պետք է գնա, կամ մի կողմը մյուսին կոռումպացված անվանի, մյուս կողմն էլ ասի՝ դուք ուզում եք գիտությունը, մշակույթը քանդեք, այլ փոխադարձ քննարկումներով ոսկե միջինը պետք է գտնվի: Մեր այս օրը ոչ թե փոխադարձ մեղադրանքների, այլ քննարկումների փուլ պետք է լինի: Այսինքն, չպետք է մի կողմը ենթադրի, թե մի հատուկ դավադրություն է կազմակերպվում, մյուս կողմն էլ չպետք է ասի, թե եղածը բանի պետք չէ, և միայն նոր ու թարմ ուժերով պետք է ամեն ինչ սկսել»,– ասել է թերթի զրուցակիցը:

Վարդան Դևրիկյանի համոզմամբ հրապարակային փաստարկված խոսքն է, որ առողջացնում է հասարակությանը: «Դրա կարիքը հիմա կա, դա ճիշտ ճանապարհ ցույց տալու ուղին է: Դա նման է ժամանակակից հեռախոսներին, երբ մատնանշում ես ուղին, և այն քեզ ասում է՝ ձախ, աջ կամ ուղիղ գնա: Մամուլը ևս այդ նույն նշանացույցի դերն է կատարում այսօր»,–ընդգծել է նա: