ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Սոչիում հրավիրված է ՌԴ-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը
2019-02-14 11:01:04

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով կանցկացնի Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, ինչպես նաեւ առանձին երկկողմ հանդիպում՝ Իրանի իր պաշտոնակից Հասան Ռոուհանիի հետ: Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունվարի 23-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ:

Պուտինն ասել էր, որ իր թուրք գործընկերոջ հետ պայմանավորվել է սիրիական խնդրի կարգավորման հարցով Ռուսաստան-Թուրքիա-Իրան համաժողովի անցկացման տեղի և ամսաթվի մասին, մնացել է այդ ամենը համաձայնեցնել իրանական կողմի հետ:

Էրդողանն իր հերթին հայտնել էր, որ Իդլիբի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը կշարունակվի, քանի որ «ահաբեկչության դեմ պայքարը մեկանգամյա գործողություն չէ»: Թուրք առաջնորդը նաև ասել է, որ որևէ խնդիր Ռուսաստանն ու Թուրքիան չունեն Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում:

Ի դեպ, Սոչիում սպասվող հանդիպման նախաշեմին` Անկարայում հանդիպել են Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը: «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նրանք ընդհանուր հայտարարի են եկել Սիրիական հակամարտության կարգավորման առանձին դրվագների շուրջ։ Քննարկել են նաեւ Իդլիբի ապառազմականացված գոտում անվտանգության ապահովման հարցը: