ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանում ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ
2019-02-14 11:45:32

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական
համակարգ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը կարող են դառնալ՝

  • ապահովագրական շուկայի մասնագետները,
  • գյուղատնտեսական արտադրության մասնագետները,
  • վնաս գնահատողները,
  • գյուղատնտեսները,
  • այգեգործները,
  • ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,
  • գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետները,
  • ֆինանսական հաստատությունների մասնագետները


Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման
դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։ Մասնակցությունը և սերտիֆիկացումն անվճար են:

Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ: Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը:
Դիմումի ձևանմուշին և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/2BJsM1N