ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
A380-ը կանցնի պատմության գիրկը. Airbus-ը դադարեցնում է մոդելի արտադրությունը
2019-02-14 14:19:43

Airbus ընկերությունը հրաժարվում է աշխարհում ամենամեծ ուղևորատար А380 ինքնաթիռի սերիական արտադրությունից: Պատճառը ցածր պահաջարկն է: Մասնավորապես՝ Դուբայում գորոծող Emirates ավիաընկերությունը կրճատել է իր գնումները 1.5 անգամ, իսկ մյուս ուղևորափոխադրողներն ընդհանրապես հետաքրքրված չեն երկհարկանի օդանավով՝ փոխանցում է «Россия 24»-ը: « A380 –ի առաքումները կդադարեն 2021 թվականին», - նշվում է ավիաընկերության հաղորդագրությունում:

Փորձագետները կարծում են, որ А380-ը կմանա եվրոպական քաղաքացիական ավիացիայի առաջատարն առնվազն մինչև 2030 թվականը: Ընկերությունները, որոնք իրենց ավիապարկում ունեն արտադրությունից հանված այս ինքնաթիռը, կարող են չանհանգստանալ. արտադրողը խոստանում է ողջ ծավալով շարունակել սպասարկել օդանավերը:

Եղել է մի կարճ ժամանակահատված, երբ բարձր պահանջարկի պայմաններում տարեկան արտադրվել է 30 A380 ինքնաթիռ: Այնուհետև ընկերությունը կրճատել է այդ մոդելի արտադրությունը: 2018-ին արտադրվել է միայն 12 ինքնաթիռ: