ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՍԴ-ն վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի դիմումը
2019-02-14 14:47:38

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել՝ հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին:

Դիմումում բարձրացվել է նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության խնդիրը:

Գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը:

Նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ստացել էին վերաքննիչ քրեական դատարանի փետրվարի 7-ի որոշումը, որով անփոփոխ էր մնացել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել երկրորդ նախագահի պաշտպանական թիմը, ինչը վերաքննիչ դատարանը մերժել էր:

Պաշտպանական թիմի խոսնակը տեղեկացրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կբողոքարկվի վճռաբեկ դատարանում: