Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարության ծրագիրն ընդունվեց
2019-02-14 15:54:11

82 կողմ և 37 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը: Փաստաթղթին կողմ քվեարկեց միայն Իմ քայլը խմբակցությունը, իսկ Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները դեմ քվեարկեցին:

Ազգային ժողովը 3 օր շարունակ քննարկել է կառավարության ներկայացրած ծրագրին հավանության տալու մասին հարցը: Հարցի հիմնական զեկուցողն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առաջին օրը վարչապետին հարցեր տալու համար հերթագրվել էր 50 պատգամավոր, ելույթների համար՝ 42:  ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթից հետո տեղի ունեցավ քվեարկությունը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Տես նաեւ՝

ԱԺ-ն առանց ժպիտի, բայց ՝ էմոցիաներով