ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սկսում եմ իմ երկրորդ քայլարշավը դեպի տնտեսական հեղափոխություն. Փաշինյան
2019-02-14 18:54:47

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

82 կողմ, 37 դեմ. կառավարության ծրագիրն այսօր խորհրդարանում հավանության է արժանացել ձայների այս հարաբերակցությամբ:  

Փաստաթղթի եռօրյա քննարկումից հետո ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը»,  դեմ են քվեարկել:  «Լուսավոր Հայաստանն» իր այս դիրքորոշումը   հիմնավորել է մի քանի փաստարկներով, իսկ  ԲՀԿ-ն՝  իր ներկայացրած առաջարկների  չընդունմամբ:  

Քվեարկությունից առաջ ամփոփիչ ելույթ է ունեցել կառավարության ղեկավարը:  Ընդդիմադիրների քննադատությանը Նիկոլ Փաշինյանը հակադարձել է  կոշտ որակումներով  և վստահեցրել. այո, այս ծրագրով կառավարությունը տնտեսական հեղափոխություն իրականացնելու է:

«Եթե նույնիսկ մտածում եք պատրության մասին, ապա այդ պարտությունը որբ չի լինելու : Ես եմ լինելու այդ պարտության պատասխանատուն, բայց պարտություն չի լինելու». կառավարության ծրագրի եռօրյա քննարկումից հետո ամփոփիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հայտարարեց.

«Ես այսօրվանից սկսում եմ  իմ երկրորդ քայլարշավը:  Առաջինը ՝ և ֆիզիական, և վիրտուալ,  քայլարշավ էր դեպի քաղաքական հեղափոխություն,  երկրորդը քայլարշավ է դեպի տնտեսական հեղափոխություն ու հաղթանակ»:

Փաշինյանը կարծում է, որ նախորդ երկու օրերի ընթացքում խորհրդարանաում հետաքրքիր բանավեչ տեղի ունեցավ, արձանագրվեց բախում մտածողության երկու ձևերի միջև:

«Մի մասն այստեղ ներկայացնում էր այն տեղեկատվությունը, որ ստացել է գրքերից, մյուսը  խոսում էր այն մասին, որ պատրաստվում է նոր գիքր գրել»:

Փաշինյանը  2006-ից, երբ մտավ քաղաքականություն , քաղաքացուն ասում  է՝ Հայաստանի  ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Սա ասել է հեղափոխության ժամանակ, ասում է  նաև գործադիդրի ղեկավարի կարգավիճակում: Ընդդիմադիրների քննադատությանը, թե սրանով կառավարությունը հրաժարվում է իր պատասխանատվությունից  ու քաղաքացու ուսերին դնում բեռը, հակադարձում:

«Մենք ասում ենք՝ թիվ 1, թիվ 2, թիվ 3 , թիվ 100 պատասխանատվությունը մերն է, բայց 101-րդն ու 102-րդը քաղաքացունն է: Ասում ենք, որ հնարավոր չէ աղքատություն հաղթահարել առանց աշխատանքի: Հնարավոր չէ որևէ բան փոխել, առանց աշխատանքի»:

Փաշինյանի հենց այս թեզը, թե աղքատությունը պետք է հաղթահարվի նախ ուղեղներում, ամենաբուռն քննարկվածներից ու ամենսուր քննադատվածներից  մեկն էր: «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավարն , օրինակ, հարցը դիտարկել էր  պատմական էքսկուրսով, Հայաստանի երեք նախագահներին հիշելով:

Մարուքյան. «Բոլոր նախորդների դեպքում կարծում էինք, որ մեր աղքատ լինելու մեղավորը Լևոն Տերպետրսյանն է, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը: Հիմա եկել է հեղափոխոկան ուժը և քաղաքացուն ասում է՝ մեղավորը դու ես»:

Փաշինյան. «Ասում եմ՝ աղքատությունը մեր գլուխներում ա: Ես սա ասում եմ որպես մի մարդ, ով էդ ամբողջ ճամփեն ծերից ծեր անցել ա: Հա դե, ոչ Նիկոլ Փաշինյանն ա մեղավոր, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը: Հասկացաք չէ՞, հիմնական նախադասությունը հնչեց՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, Ռոբերտ Քոչարյանն էլ մեղավոր չէ: Բացահայտվեց հիմնական առաքելությունը, թե էս ինչի մասին են էս մարդիկ խոսում»:

Փաշինյաի ելույթի հաջորդող  հատվածն ավելի կոշտ էր, իսկ «Լուսավոր Հայաստանին»  ուղղված ակնարկները՝ ավելի քան թափանցիկ:

«Դառել են հեղափոխության արբիտրաժը՝ ով ա հավատում, ով չի հավատում: Իրանք էլ հեղափոխության հավատաքննիչն են: Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել, հլը մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք, եթե հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք ըստեղ նստած»:

Վարչապետի կոշտ գնահատականներին վարման կարգով արձագանքեց  Էդմոն Մարուքյանը:

«Վարչապետի ելույթն ապացուցեց, որ կառավարությունում քննադատություն լսելու լուրջ պրոբլեմ կա»:

Կառավարող ուժի ուԼուսավոր Հայաստանի սուր բանավեճը ստվերում թողեց Բարգավաճ Հայաստանի առաջարկները: Խմբակցությունը մի քանի սկզբունքային հարց էր ներկայացրել  ու նշել, որ ԲՀԿ-ի  քվեարկությունը պայմանավորված է դրանց նկատմամաբ կառավարության դիրքորոծմամբ: Քվեարկությունից առաջ Նաիրա Զոհրաբյանը հստակ նշել էր:

Փաշինյանը ԲՀԿ-ի առաջարկների մասին եզրափակիչ ելույթում չհիշեց, ԲՀԿ-ն նախագծին դեմ քվեարկեց: Կառավարության ծրագրի հաստատմամբ ԱԺ առաջին նստաշրջանն ավատվեց: ԱԺ նախագահը հայտարարեց, որ երկրորդ նստաշրջանը կմեկնակրի մարտի 5-ին:

0:00
0:00