ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-15 09:57:06
  • «Իրատես». «Մենք մեր հայտարարածից ավելի լավ արդյունքներ ենք ունենալու»
  • «Ժողովուրդ». Համաձայնեցված էր դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ
  • «Ազգ». DIE ZEIT. Նիկոլ Փաշինյան. «Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք»:
  • «Փաստ». «Կառավարության տնտեսական ծրագիրը լավն է, բայց կադրային ռեսուրսը մտահոգիչ է»
  • «Ժամանակ». Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Մովսես Հակոբյանը

«Մենք մեր հայտարարածից ավելի լավ արդյունքներ ենք ունենալու»

Խորհրդարանական ընդդիմության քննադատության հիմնական թիրախը կառավարության ծրագրում թվերի բացակայությունն էր, այլ կերպ ասած, ընդդիմադիր թևն ուզում էր ծրագրում տնտեսական հիմնավորումներ տեսնել։ Նույն ակնկալիքով էլ «Իրատես»-ը դիմել է «Հայկական ժամանակ» թերթի նախկին տնտեսական մեկնաբան, այսօր արդեն «Իմ քայլը» դաշինքի անդամ Հայկ Գևորգյանին:

Վարչապետը հայտարարեց, որ այսօրվանից մեկնարկում է տնտեսական հեղափոխությունը, ինչը ենթադրում է, որ մեկ տարի հետո հայաստանյան տնտեսությունում լուրջ ձեռքբերումներ են լինելու։ Դուք դրան հավատու՞մ եք հարցին նա պատասխանել է.

«Միանշանակ։ Ասեմ ավելին` մենք մեր հայտարարածից ավելի լավ արդյունքներ ենք ունենալու»։
Այդ դեպքում ինչու՞ այդ «ավելի լավ» ասվածը մանրամասն թվերով ներկայացված չէ կառավարության ծրագրում, օրինակ, խոսվում է ներդրումների աճի մասին, սակայն չեն ներկայացվում ակնկալվող գումարներն ու հնարավոր հոսքերը հարցին էլ հակադարձել է՝ նկատելով, որ թվերի հետևում պետք է բանաձև լինի։

«Ասենք այս պահին բանակցում եմ որևէ ներդրողի հետ, որը մտադիր է 200 մլն դոլարի ներդրում իրականացնել, սակայն մինչ այդ պահանջում է շուկայի, լոգիստիկ և բազմաթիվ այլ ուսումնասիրություններ և որոշում, որ ոչ թե երկու ամիս, այլ ինն ամիս հետո է անելու ներդրում։ Դա ինչպե՞ս պետք է հաշվարկենք և ներկայացնենք ծրագրում։ Նման թիվը հնարավոր չէ դնել ծրագրի մեջ։ Մենք ծրագրում ֆիքսել ենք այն նվազագույն շեմերը, որոնք պետք է հաղթահարենք։ Օրինակ, նախատեսված է, որ տնտեսական միջին աճը տարեկան առնվազն պետք է կազմի 5 %։ Դա այն թիվն է, որը, անկախ ամեն ինչից, պետք է ապահովվի, սակայն, եթե այդ աճը կազմի 11 %, կարծում եմ` դժգոհ չեք լինի»,-ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը։

«Կառավարության տնտեսական ծրագիրը լավն է, բայց կադրային ռեսուրսը մտահոգիչ է»

«Փաստ»-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ գնահատելով կառավարության ծրագիրը, ասել է, որ տնտեսության բոլոր ուղղությունները հաշվի են առնվել: Բացի այդ, ծրագրում ներառվել է նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից հրապարակված վերլուծական նյութերում արտացոլված նկատառումներից մի քանիսը: Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, կառավարության ծրագիրը, որում կարմիր թելի նման անցում են տնտեսական բարեփոխումներին ուղղված քայլերը, դրական հույսեր են արթնացնում, քանի որ, երբ կառավարությունն իր խոստումը կկատարի և կներկայացնի նաև ցուցանիշներով հավելվածը, այդ դեպքում ավելի պարզ կդառնա, թե յուրաքանչյուր տարվա համար ծրագրից ինչ ակնկալիքներ պետք է ունենալ:

«Երբ ներկայացվի, օրինակ, 19 թվականի աշխատանքային պլանը, կերևա, թե կառավարությունը ինչ սպասելիքներ ունի ՀՆԱ–ի աճի, աղքատության, գործազրկության կրճատման, վարկային ծառայությունների տոկոսադրույքի կրճատման ուղղություններով: Այդ ժամանակ ամեն ինչ ավելի տեսանելի կդառնա»,– ասել է Գ. Մակարյանը:

Մակարյանի կարծիքով, առաջիկա 5 տարիների ծրագրում ներկայացված դրույթների շուրջ մտահոգություններն ավելի քիչ են, քան նշված «պետք է»–ներն իրականություն դառնալու հնարավորությունները: Այսինքն, ինչպե՞ս պետք է դրանք կյանքի կոչվեն և ո՞ւմ կողմից: Այս հարցերն են, որոնք պակաս կարևոր չեն և որոնք կարող են ուղղակիորեն խոչընդոտել նույնիսկ ամենալավ գրված ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին:

«Կառուցվածքային և մասնագիտական լուրջ փոփոխություններ իրականացնելու և փոխվարչապետների ինստիտուտն ուժեղացնելու անհրաժեշտություն կա, որպեսզի աշխատանքն ավելի ակտիվ լինի և նաև հասկանալի, թե յուրաքանչյուր «պետք է»–ի տակ ինչ պետք է հասկանալ և ինչ պետք է անել: Բացի այդ, պետք է իմանալ, որ պետական մարմիններում մարդիկ հաճախ չեն ցանկանում աշխատել ոչ թե աշխատավարձի ցածր լինելու պատճառով, այլ նրա համար, որ մասնագետները ձանձրանում են գերատեսչությունների մթնոլորտից, պեդանտությունից, վարչարարական տաղտկալի աշխատանքից, հավելյալ ժամերի աշխատանքից, շաբաթ–կիրակի չհանգստանալուց: Այսինքն, պետությունն իր համակարգում աշխատելը պետք է դարձնի հետաքրքիր ու հաճելի, ոչ թե լինի այնպես, որ ընկնես մի փոսի մեջ ու տարիներով ստիպված լինես այդտեղ մնալ»,– ասել է Գ.Մակարյանը:

Համաձայնեցված էր դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ

Բավական կոշտ քննադատվեց կառավարությունը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու համար: Ընդդիմախոսները, որոնք հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներն էին, պահանջում էին ներկայացնել իրավական հիմնավորումները՝ փաստաթղթերը, որոնց հիման վրա ուղարկվել է այն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաեւը, ինչպես թերթն է նշում, ուշագրավ մանրամասներ է ներկայացրել` ընդգծելով, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, եւ Փաշինյանի կառավարությունն ընդամենը չի հրաժարվել դրանից:

«Այդ առաքելությունը, որքան ինձ հայտնի է, համաձայնեցված էր եղել դեռեւս Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից չի հրաժարվել, դեռ ավելին` առաջինն է հայտարարել այն մասին, որ այդ առաքելությունը պատրաստվում է»,- ասել է «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը:

DIE ZEIT. Նիկոլ Փաշինյան. «Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք»:

«Ազգ»-ն իր առաջին էջում անդրադարձել է փետրվարի 14- ին գերմանական «Դի ցայթ» շաբաթաթերթում հրապարակված Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցին: Զիլվիա Շթյոբերի «Ես չեմ առաջնորդը» ծավալուն հարցազրույցից թերթն առանձնացրել է մի հարցուպատասխան:

«Ինչպես եք ուզում ազատվել օլիգարխներից» հարցին Ն. Փաշինյանը պատասխանել է՝ «Ես ընտրողներին բացատրել եմ, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք: Շատերին դա զարմացրեց, քանի որ այդ մարդիկ դեռ տեղում են և չպետք է նաև հեռանան: Բայց ինչ ասել է օլիգարխ: Օլիգախն օգտվում է արտոնություններից: Նրա համար այլ օրենքներ են գործում, նա մուտք ունի, ազդեցություն կառավարության վրա: Այժմ բոլորի համար պայմանները նույնն են», «Դի ցայթ» շաբաթաթերթի հարցին այսպիսի մեկնաբանություն է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժամանակ». Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Մովսես Հակոբյանը

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապված ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով հարցաքննվել է նաև ՀՀ ռազմական գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանը: «Վերջինս 2008թ. զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Ըստ քրեական գործի նյութերի՝ մարտի 1-ի իրադարձություններին ակտիվ մասնակցություն են ունեցել ԼՂՀ-ից Երևան բերված քաղաքացիական և զինվորական անձինք», - գրում է թերթը: