ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ոռոգման ջուր արդեն չունենք. կոկորդիլոսաբուծարանի օրակարգն արհեստական է
2019-02-15 12:35:44

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Արարատի մարզի Դաշտավան համայնքի վարչական տարածքում նախատեսված կոկորդիլոսաբուծարան հիմնելու շուրջ կրքերը չեն հանդարտվում: Արարատի մարզպետը վստահեցնում է՝ կոկորդիոլսների բուծումով ոռոգման ջրի խնդիր չի լինի, մասնագետները հակառակն են պնդում:

Արարատյան դաշտավայրը՝ Արարատն ու Արմավիրը, ոռոգման ջուր չունեն, միևնույն ժամանակ Արարատի մարզում՝ Դաշտավանում, կոկորդիլոս են բուծելու: Ոռոգման ջրի խնդիր կլինի՞, թե՞ ոչ՝ հարցնում եմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին:

«Այդտեղով Հրազդան գետն է անցնում, մենք սովոր ենք ասել Սևջուր, կա նաև ջրանցք, այդ երկուսի արանքում է գտնվում: Տեղանքը ընտրել է այնպիսի վայր, որ ջրի խնդիր չլինի: Ջրի մաքրման կայան կլինի, վերցված ու օգտագործված ջուրը մաքրված հետ է գնալու նորից գետ»,- պատասխանում է նա:

Ջրային ոլորտի մասնագետները պնդում են՝ Սևջուր գետ որպես այդպիսին չկա: «Ռադիոլուրի» զրուցակիցը ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն է: Մասնագետի խոսքով, առանց կոկորդիլոս բուծելու էլ Արարատյան դաշտավայրը ոռոգման ջրի շատ լուրջ խնդիր ունի: Նախկինում ձկնաբուծարաններն էին, այժմ՝ կոկորդիլոսաբուծարանը

Արարատի ու Արմավիրի մարզի 44 համայնք այս պահին ոռոգման ջրի խնդիր ունի: Խնդիրը գնալով խորանում է: Զրուցակիցս Արարատյան ստորգետնյա ավազանի վերականգնման լուրջ ծրագիր դեռ չի տեսել: Սևանա լճից էլ լրացուցիչ ջրառը մասնագետը վտանգավոր է համարում լճի համար

«Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի խոսքով՝ կոկորդիլոսաբուծարանի օրակարգն արհեստական է, իսկ ջուր՝ չունենք արդեն:

Նեղոսյան կոկորդիլոսը Հայաստանում չի կարող ապրել՝ ասում է զրուցակիցս: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ նախագիծը նոր է, նմանը չկա, սա է բարձրացված աղմուկի պատճառը: Իսկ ինչո՞ւ հենց կոկորդիլոս՝ հարցի պատասխանը հստակ է՝ զբոսաշրջիկներին գրավելու համար։

0:00
0:00