Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տնտեսական հեղափոխության բանաձևը Հայաստանի հանրության կողմից ընկալված է
2019-02-15 11:58:43

Կառավարության տնտեսական հեղափոխության բանաձևը Հայաստանի հանրության կողմից ընկալված է՝ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ կառավարությունը պետք է ընդունի կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը՝ այն տարանջատելով հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերանայել բոլոր ներդրումային առաջարկները,  կենտրոնացնել տեղեկատվությունը տնտեսական ներդրումների և զարգացման նախարարությունում:

Նա նաև հանձնարարել է կարգավորումների պարզեցման քարտեզ կազմել, ջրի, գազի հասանելիության հարցը լուծել, ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքը արագացնել:

Գյուղատնտեսության ոլորտին ուղղված հանձնարարականներում նշել է, որ կաթիլային ոռոգման, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքը ավելի արդյունավետ լինի:

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 27 հարց, որոնցից մեկը գաղտնի է։ Այն զեկուցելու է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հարցերից տասնութը չզեկուցվող են։