ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն կհայտարարի
2019-02-15 13:23:17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն կհայտարարի՝ Մեքսիկայի հետ սահմանին իր ծրագրած պատի կառուցման հետ կապված՝ ասվում է Սպիտան տան տարածած հայտարության մեջ:

Նա կստորագրի սահմանային անվտանգության մասին օրինագիծը՝ կանխելու կառավարության «shutdown»-ը, բայց միաժամանակ կշրջանցի Կոնգրեսի որոշումը և կօգտագործի ռազմական ֆինանսական միջոցները պատի կառուցման համար:

Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը արդեն արձագանքել է այս հայտարարությանը և մեղադրել է նրան «իշխանությունը չարաշահելու մեջ»:

Պատի կառուցումը Թրամփի նախընտրական առանքային խոստումներից մեկն է:

Պատի կառուցումը Թրամփի և Ներկայացուցիչների տանը մեծամասնություն կազմող դեմոկրատների միջև առաջացած լուրջ խնդիր է, որի պատճառով կառավարությունը մասնակի էր ֆինանսավորվում: Ձեռք բերված համաձայնությամբ՝ ֆինանսավորումը վերաբացվել էր մինչև փետրվարի 15-ը: Փետրվարի 6-ին իր ամենամյա ուղերձում Թրամփը հույս էր հայտնել, որ մինչև այդ ժամկետը հանրապետականներն ու դեմոկրատները փոխզիջում կգտնեն: ԱՄՆ նախագահը սպառնացել էր փետրվարի 15-ից հետո արտակարգ դրություն հայտարարել, եթե Կոնգրեսը չհաստատի պատի կառուցման համար անհրաժեշտ 5.7 միլիարդ դոլարի հատկացումը: