ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այց Հանրային ռադիո (տեսանյութ)
2018-11-10 09:50:17

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Վանաձորցի դպրոցականների այցը Հանրային ռադիո կարող է հետագայում վճռորոշ լինել նրանց՝ մասնագիտության ընտրության հարցում: Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում վանաձորցի ավագ դպրոցի աշակերտները տեսան ու դեմքով ճանաչեցին իրենց արդեն հայտնի ձայներին:

Ինչպե՞ս անցավ մեդիագրագիտության շաբաթը և ի՞նչ տվեց դպրոցականներին:

Վանաձորցի Արամ Մարանդյանը մասնագիտության ընտրության հարցում վերջնական որոշում կայացնելու համար դեռ մեկ տարի էլ ունի: Ասում է՝ չի բացառվում, որ  լրագրող դառնա: Ժպտում է, թե շատ են ասում՝ կսազի, լրագրությունը ճիշտ իր համար է:

Թե ինչպես է աշխատում ռադիոն՝ տեսել է, բայց Հանրային ռադիոյում առաջին անգամ է: Հեռուստատեսությունում հայտնվելն ավելի գրավիչ է, բայց:

«Ռադիոն ինձ թվում է էլի կարող էի էշին ցեխից հանել: Փորձում եմ ավելի շատ հետաքրքրված լինել, բնագավառին ավելի մոտիկից ծանոթանալ և ապագայում արդեն կտեսնեմ, եթե գրավի և քաշի, ապա կարող է և շարունակեմ»:

Մեդիագրագիտության շաբաթն էլ Հայաստանի դպրոցներում  նորություն չէ, առաջին տարին չէ, որ անցկացվում է: Լրագրողի, մեդիա փորձագետի կամ մեդիա մենեջերի մասնագիտությունն ապագայում իրենցը տեսնող դպրոցականների համար մեդիագրագիտության շաբաթը շատ կարևոր է ու օգտակար:



Էլեն
Մանգասարյանն արդեն որոշել է՝ լրագորղ է դառնալու: Ինչո՞ւ, ինչպե՞ս սիրեց մասնագիտությունը՝ ինքն է պատմում:

«Մասնագիտությունն ընտրեցի 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ընթացքում՝ տեսնելով, թե լրագրողների դերն ինչքան մեծ է, հասկացա, որ կուզեի աշխատել այդ բնագավառում: Այս տեսակի այցերը շատ կարևոր են ինձ նման դպրոցականների համար, ովքեր ընտրել են լրագրողի մասնագիտությունը կամ չեն ընտրել, բայց ուզում են մեդիագրագետ լինել»:



Կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված «Մեդիագրագիտություն»
 ձեռնարկ կա, որի  նյութերի և թեմաներիի  հիման վրա դասեր են անցկացվում:

«Մեդիագրագիտություն»-ը դպրոցում անհրաժեշտություն է, անկախ նրանից աշակերտը լրագրողի մասնագիտությունն է ընտրել, թե ոչ: Մեդիայի հետ շփվում են բոլորը՝ և՛ մեդիա արտադրանք ստեղծողները, և՛ այն սպառողները: Մեդիանախաձեռնությունների կենտրոնի Մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյան:

«Հայաստանում մեր նպատակն այն է, որ մեդիագրագիտությունը Հայաստանում դառնա կրթության մաս ու բաղադրիչ: Դպրոց մտնող ցանկացած աշակերտ դուրս գա դպրոցից որոշակի մեդիագիտելիքով, ինչը կօգնի լինել քննադատորեն մտածող և գրագետ մեդիասպառող»:

Այս տարվա «Մեդիագրագիտության շաբաթն» էլ ավարտվեց՝ մեզ շրջապատող մեդիան ավելի ճանաչելի, ավելի հասկանալի, ավելի սիրելի դարձնելով ու կրթելով Հայաստանի դպրոցականներին:

0:00
0:00