ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Հոլիդեյ ին էքսպրես» հյուրանոցը՝ Երեւանում
2019-02-15 18:02:42

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Հոլիդեյ ին էքսպրես» հյուրանոցային ցանցի առաջնեկն այսօր իր դռներն է բացել Երեւանում: Այն նաեւ այս ցանցի առաջնեկն է տարածաշրջանում:

Ներդրումային այս ձեռնարկն իր որակական չափանիշով եւ դրած նշաձողով ուղենիշ է բոլոր նրանց համար, ովքեր մտածում են որակյալ ծառայությունների մասին՝ կարծիք է հայտնել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա շեշտել է, որ առաջիկա տարիներին ակնկալվում է Հայաստան զբոսաշրջային նպատակներով այցերի 7-8 տոկոս աճ: Նման ներդրումային հաջող ձեռնարկները նաեւ օրինակ են Հայաստանում բիզնես գաղափարներն իրագործելու եւ դրանք զարգացնելու տեսանկյունից:


Հյուրատան հանդիսավոր բացմանը մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հոլիդեյ ին էքսպրես Երեւան» հյուրանոցի կառուցման հիմքը դրվել էր 2013 թ.-ին: 11 միլոն դոլարի ներդրում է արվել: Եկեղեցական օրհնության կարգով այսօր ազդարարվեց ներդրումային նախաձեռնության հաջող ավարտը:

Սեփականատերը Գրիգորյաննների ընտանիքն է: Նրանց կողմից հիմնադրված ընկերությունները գործում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարության:

Զբոսաշրջությունը առաջատար ճյուղերից մեկն է տնտեսության մեջ: Հայաստանի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 2018-ին մոտ 1.6 մլն այցելու է ունեցել Հայաստանը՝ զբոսաշրջային նպատակներով եւ այդ թիվը աճելու միտում ունի:    


«Ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին զբոսաշրջիկների տարեկան աճը պետք է կազմի առնվազն 7-8 տոկոս եւ դա ոչ միայն ավելացնելու է Հայաստանի տնտեսության հետագա աճի ներուշը, այ նաեւ բազմաթիվ աշխատատեղեր է ապահովում հատկապես այն ընտանիքների համար, որոնք փոքր բիզնեսներով գտնվում են զբոսաշրջային ընդհանուր ոլորտի ծածկույթի ներքո»,- ասաց Խաչատրյանը:

Ես շատ եմ ցանկանում, որ մեր հյուրանոցային ցանցը անպայման գործի նաեւ Հայաստանում՝ իր ազգությամբ հայ պապի հայտնած այս ցանկության մասին տեղեկացրեց  «Հոլիդեյ ին էքսպրես» բրենդի տարածաշրջանային տնօրեն Ահարոն Լիվինսոնը:

Ես շատ եմ ցանկանում, որ այստեղ ամեն ինչ հաջող ստացվի եւ Երանի այս մասնաճյուղն իր հաստատուն տեղը գտնի զբոսաշրջային հոսքերի քարտեզի վրա՝ իր խոսքը եզրափակեց ընկերության տարածաշրջանային տնօրենը:

0:00
0:00