ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երկրաբանական թանգարանը՝ Գյումրիի գրավիչ կետերից մեկը
2018-11-10 10:41:22

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի

«Եկել եմ ոչ որպես նախագահ, այլ սրտացավ անձ, իմ խոստմանը համաձայն` տեսնելու երկրագիտական թանգարանին հատկացրած շենքը»,- Գյումրի կատարծ այցի ժամանակ ասել է Նախագահ Արմեն արգսյանը լրագրողների հետ զրույցում։

Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի շենքը ՀՀ կառավարության` այս տարվա հունիսին ընդունած որոշմամբ անհատույց հատկացվել է Շիրակի երկրագիտական թանգարանին։

88 տարի առաջ հիմնադրված թանգարանը սեփական շենք երբևէ չի ունեցել և տեղակայված է եղել Գյումրիի հին թաղամասերից մեկի սեփական տներից մեկում:

«Ես եկել եմ ապագա թանգարանի շենքը տեսնելու և մտածելու, թե ինչպես կարող եմ օգնել: Իսկ օգնելու տարբեր ձևեր կան՝ անձնապես, ընկերների, բարեգործական ծրագրերի միջոցով: Այս թանգարանը կլինի Գյումրիի գրավիչ կետերից մեկը»,- նշել է նախագահ Սարգսյանը

Գյումրի այցի շրջանակում նախագահն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն և Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան։ Խոսել է Աղետի 30 ամյա հետևանքների վերացման մասին։

0:00
0:00