ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ
2019-02-16 17:32:06

Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ հայտնում են արտաքին գերատեսչության Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների արտգործնախարարների հետ: