ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ-ը և Եվրոպան իրենց մոտեցումներում գնալով ավելի են հեռանում
2019-02-18 09:50:14

New York Times-ի գնահատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև տարաձայնություններն ակնհայտ են՝ Եվրոպայում այլևս չեն հավատում, որ Վաշինգտոնն սեփական շահերից բացի հաշվի կառնի նաև ուրիշների շահերը: Պարբերականի մեկնաբանների կարծիքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովից հետո պարզ դարձավ, որ գլոբալ քաղաքականության հարցերում ԱՄՆ-ը և Եվրոպան իրենց մոտեցումներում գնալով ավելի են հեռանում: Մասնավորապես, Եվրամիությունը դժգոհ է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերսկսումից, քանի որ դրանից վնասներ են կրում եվրոպական ընկերություները: Վերլուծաբանները հայտարարում են, որ նման իրավիճակում որոշ երկրներ, օրինակ՝ Գերմանիան և Ֆրանսիան, այժմ ավելի շուտ հակված են հավատալ Չինաստանի և Ռուսաստանի, այլ ոչ թե Միացյալ Նահանգների հետ երկխոսությանը: