ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՏԻՄ ընտրություններում մասնակցել է ընտրողների 58,47 %-ը
2019-02-18 18:42:01

լրացված 18․42-ին

Կարեն Ղազարյան
Սաթիկ Իսահակյան
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 9 մարզերի 24 համայնքներում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 10-ում՝ արտահերթ: Համայնքներից 20-ում ընթանում էին համայնքի ղեկավարի, իսկ 4-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Համայնքի ղեկավարի ընդհանուր թեկնածուների թիվը 72-ն է: Բոլոր թեկնածուներն ինքնառաջադրված էին, հիմնականում անկուսակցական։ Իսկ ավագանու անդամների թեկնածուների ընդհանուր թիվը 61 է:

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների մասնակցության նախնական արդյունքները։ Ընդհանուր առմամբ մասնակցության իրավունք ունի 63 հազար 725 մարդ, ընտրական իր իրավունքն իրացրել է 37 հազար 262-ը՝ ընտրողների 58,47 %-ը։

Արևաբույր համայնքում ընտրելու իրավունք ունի 932 մարդ, այս պահին մասնակցել է 704-ը՝ 75,54 %։

Վարդաշեն համայնքում ընտրելու իրավունք ունի 413 մարդ, այս պահին մասնակցել է 274-ը՝ 66,34 %։

Ուրցաձոր համայնքում ընտրելու իրավունք ունի 3081 մարդ, այս պահին մասնակցել է 2220-ը՝ 72,05 %։

Հայկավան համայնքում ընտրելու իրավունք ունի 1093 մարդ, այս պահին մասնակցել է 335-ը՝ 30,65%։

Հովտամեջ համայնքում ընտրելու իրավունք ունի 908 մարդ, այս պահին մասնակցել է 568-ը՝ 62,56 %։

Մարգարա համայնքում ընտրելու իրավունք ունի 1028 մարդ, այս պահին մասնակցել է 557-ը՝ 54,18 %։

Վարդանաշեն համայնքում ընտրելու իրավունք ունի 822 մարդ, այս պահին մասնակցել է 528 -ը՝ 64,23 %։

Նալբանդյան համայնքում ընտրելու իրավունք ունի 3296 մարդ, այս պահին մասնակցել է 1856-ը՝ 56,31 %։

Նոր Արմավիր համայնքում ընտրելու իրավունք ունի 1505 մարդ, այս պահին մասնակցել է 964 -ը՝ 64,05 %։

Ջրաշեն համայնքում ընտրելու իրավունք ունի 656 մարդ, այս պահին մասնակցել է 349-ը՝ 53,20 %։

Օհանավան համայնքում ընտրելու իրավունք ունի 1962 մարդ, այս պահին մասնակցել է 1545 -ը՝ 78,75 %։

Տեղեր համայնքում ընտրելու իրավունք ունի 165 մարդ, այս պահին մասնակցել է 86-ը՝ 52,12 %։

Ակունք համայնքում ընտրելու իրավունք ունի 3076 մարդ, այս պահին մասնակցել է 2020-ը՝ 65,67 %։

Վարդենիս համայնքում ընտրելու իրավունք ունի 10676 մարդ, այս պահին մասնակցել է 5859 -ը՝ 545,88 %։

Ձորագետ համայնքում ընտրելու իրավունք ունի 186 մարդ, այս պահին մասնակցել է 130-ը՝ 69, 89 %։

Քաղսի համայնքում ընտրելու իրավունք ունի 1913 մարդ, այս պահին մասնակցել է 1338 -ը՝ 69,94 %։

Նոր Գեղի համայնքում ընտրելու իրավունք ունի 4801 մարդ, այս պահին մասնակցել է 2738 -ը՝ 57,03 %։

Աշոցք համայնքում ընտրելու իրավունք ունի 5708 մարդ, այս պահին մասնակցել է 3287 -ը՝ 57,59 %։

Հառիճ համայնքում ընտրելու իրավունք ունի 868 մարդ, այս պահին մասնակցել է 574-ը՝ 66,13 %։

Մալիշկա համայնքում ընտրելու իրավունք ունի 3756 մարդ, այս պահին մասնակցել է 2028 -ը՝ 53,99 %։

Ծաղկավան (Իջևան) համայնքում ընտրելու իրավունք ունի 456 մարդ, այս պահին մասնակցել է 341 -ը՝ 74,78 %։

Ակնաղբյուր համայնքում ընտրելու իրավունք ունի 383 մարդ, այս պահին մասնակցել է 304 -ը՝ 79,37 %։

Գետահովիտ համայնքում ընտրելու իրավունք ունի 1744 մարդ, այս պահին մասնակցել է 396 -ը՝ 22,71 %։

Իջևան համայնքում ընտրելու իրավունք ունի 14 հազար 297 մարդ, այս պահին մասնակցել է 8261-ը՝ 57,78 %։

0:00
0:00