ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ նախագահը պաշտպանելու է արտակարգ դրություն սահմանելու իր որոշումը
2019-02-18 12:45:15

ԱՄՆ նախագահի վարչակազմը քայլեր կձեռնարկի, որոնք թույլ չեն տա օրենսդիրներին չեղարկել Մեքսիկայի հետ սահմանին հայտարարված արտակարգ դրություն ռեժիմը՝ հայտարարել է Թրամփի գլխավոր խորհրդականներից մեկը՝ Սթիվեն Միլլերը: Նա ասել է, որ Դոնալդ Թրամփը պաշտպանելու է արտակարգ դրություն սահմանելու իր որոշումը:

Պատրա՞ստ է Թրամփը վետո կիրառել այս քայլը չեղարկող օրինագծի վրա հարցին Միլլերը պատասխանել է. «Արտակարգ դրություն մտցնելու իր որոշումը նախագահը պաշտպանելու է, դա երաշխավորված է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատը օրինագիծ են հաստատել բյուջետային միջոցներ տրամադրելու և կառավարության աշխատանքը ապահովելու համար, որի մեջ ներառված չեն Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պահանջվող գումարները։

Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը մտադիր է նախագծին օրենքի ուժ տալ և միաժամանակ արտակարգ դրություն հայտարարել, ինչը հնարավորություն կտա այլ աղբյուրներից միջոցներ ստանալ պատի կառուցման համար:

Դեմոկրատները դեմ են արտակարգ դրություն հայտարարելուն, և խոստանում են վիճարկել այն դատարանում։

Փետրվարի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել երկրում՝ հարավային սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ստանալու հնարավորության համար: