ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աշոցք խոշորացված համայնքում հույս ունեն, որ նոր գյուղապետը բոլորին կհամախմբի
2019-02-18 13:31:12

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»

Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ էին Շիրակի 2 գյուղերում Հառիճում և Աշոցք խոշարացված համայնքում: Հառիճում ընտրապայքարի մեջ էր 2 թեկնածու:

Խնդիրներով հարուստ Աշոցքը ղեկավարելու համար 7 թեկնածու էր պայքարում, որոնցից մեկը նախկին համայնքապետն էր,մյուսը՝ ժամանակավորը, իսկ 2-ը միավորված գյուղերի նախկին գյուղապետներն էին։ Նրանք տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում, գյուղացիներին սակայն ուրիշ խնդիր էր մտահոգում։

«Մարդիկ էս պահին բարեկամին, ընկերոջը կամ խնամուն ընտրելու երկմտանքի առաջ են», ասում է վստահված անձ Սմբատ Գալստյանը:

30-րդ ընտրատարածքի 11-րդ ընտրատեղամասում Աշոտ և Ռաֆայել Դիլանյաններն ազգականներ են ու տարբեր թեկնածուների վստահված անձինք։

«Կապ չունի, որ ազգականներ ենք, մեր մոտ թեկնածուների մեջ էլ պայքար կա, լարվածություն չկա»,- վստահեցնում է Ռաֆայել Դիլանյանը

Աշոտ Դիլանյան (վստահված անձ). «Լրիվն էլ գիտակցում են ում բդի ընտրեն, ում բդի ձեն տան»:

Աշոցք խոշորացված համայնքի 11՝Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Թավշուտ, Սիզավետ, Զույգաղբյուր, Կարմրավան, ԿրասարեւԱշոցք գյուղերի բնակիչները միմյանց լավ են ճանաչում, ամեն մեկն ունի իր նախընտրած թեկնածուն, բայց միևնույն ցանկությունը։

Ասատուր Թադևոսյան (Զույգաղբյուրի բնակիչ). «Գյուղատնտեսությանը զարկ տվցվի»:

Հասմիկ Հարությունյան (Զույգաղբյուրի բնակիչ), «Անասուն կպահեն եկամուտ չենք տեսնի, հետո էլ ջահելները աշխատատեղ ունենան էլի»:

Սուքիասյանները մեծ ու փոքրով և մեծ հույսով են եկել ընտրատեղամաս, որ նոր գյուղապետը ժողովրդին կհամախմբի։

Սուրեն Սուքիասյան (Աշոցքի բնակիչ). «Եթե համախմբված լինեն ամեն ինչն էլ լավ կլինի»:

Նոր իրողությունից այլ է թոռնիկի սպասելիքը, որ իրեն ստիպելով պարի չեն ուղարկի. «Օր չէրթամ ավելի լավ է ընձի համար»։

Թեկնածուների միջև ընտրապայքարը թեժ է։ Ընտրատեղամասերում ամեն ինչ օրենքի տառին համապատասխան վստահեցնում են հանձնաժողովների նախագահներն ու վստահված անձինք։

Վասյա Արշակյան (30/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ). «Ընդհանուր առմամբ նորմալ է ամեն ինչ»:

Սմբատ Գալստյան (վստահված անձ ). «Նորմալ աշխատում են, օրենքը պաշտպանվում է»:

Հառիճում 868 ընտրողից իր քաղաքացիական պարտքը կատարել է 574-ը, կամ՝ 66.1%-ը, Աշոցքում՝ 5708 ընտրողից մասնակցել է 3287-ը կամ ընդհանուր թվի 57.6 %-ը: Հառիճում ձայների մեծամասնությունը նախկին գյուղապետինն էր՝ Ռոլանդ Նազարեթյանինը, Աշոցքում՝ պաշտոնակատարինը Կարեն Մանուկյանինը:

0:00
0:00