ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքական դաշտի անորոշ պատասխանները՝ Մայր օրենքը փոխելու ՀԱԿ առաջարկին
2019-02-18 17:29:10

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ընտրապայքարի մեջ մտած ուժերից քչերն էին, որ հստակ օրակարգային դարձրեցին Սահմանադրության փոփոխությունը: Սահմանադրություն փոխելը ի սկզբանե առաջարկել են, օրինակ «Սասնա ծռեր» եւ «Քաղաքացու որոշում» կուսակցությունները: Թեեւ այս կառավարության արդեն հաստատված ծրագրում չկա նման դրույթ, բայց այսօր արդեն խորհրդարանում ակտիվացել են Սահմանադրությունը փոխելու մասին խոսակցությունները:  

Հայ ազգային կոնգրեսը հայտարարությամբ կառավարությանն առաջարկել է փոխել Սահմանադրությունը եւ վերադառնալ կիսանախագահական համակարգին, անցկացնել նախագահական նոր ընտրություններ եւ արմատապես փոխել ԸՕ-ը: Թեեւ կոչն ուղղված է իշխող ուժին, բայց մի շարք կուսակցություններ արդեն արձագանքել են ՀԱԿ-ի առաջարկին: Իրադարձությունների զարգացման նման տարբերակը չեն քննարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում:

Դա է պատճառը, որ պատգամավոր Միքայել Մելքումյանը կուսակցական դիրքորոշման փոխարեն պարզապես ներկայացնում է իր անձնական կարծիքը: « Պեռտք է քաղաքական եւ այլ տիպի տպատակահարմարությունները քննարկել: Եթե նորից մենք հետ գանք, եթե նորից փոփոխվի այդ ամեն ինչը, բոլոր ռիսկերը, դրական եւ բացասական կողմերը քննարկենք»:    

Այս հարցում ավելի հստակ է «Լուսավոր Հայաստան»- ի դիրքորոշումը: Վերադարձ դեպի անցյալ չեն ցանկանում: «Հարգում ենք մեր գործընկերների մոտեցումը եւ նախաձեռնությունը, բայց չենք պաշտպանում: Ինչու՞: Խորհրդարանական կառավարումը չհամտեսած նորից հետ գնանք կիսանախագահակա՞ն: մեր մոտեցումն այն է, որ շարվենք առաջ, ոչ թե հետ գնանք, որովհետեւ ես կարծում եմ՝ դա հետընթաց կլինի Հայաստանի համար»,- ասում է Լուսավոր Հայաստան կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


Անկախ ՀԱԿ-ի առաջարկից «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ունի իր սեփական սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որը, ի դեպ, մշակվել էր դեռ «Ելք» դաշինքի օրոք եւ որն առաջիկայում պատրաստվում են ներկայացնել խորհրդարանի դատին՝ ասում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Խոսքը խորհրդարանական խմբակցությունների դերի բարձրացման մասին է:

«Օրինակ՝ խմբակցությունը լինելով սահմանադրական մարմին կարող է առաջադրել վարչապետի թեկնածու, բայց խմբակցությունը չի կարող առաջադրել Հանրապետության նախագահի թեկնածու: Պետք է գնա, ընկնի ստորագրություններ հավաքի: Դուք հիշո՞ւմ եք, երբ Արտակ Զեյնալյանին ուզում էինք առաջադրեինք՝ չկարողացանք: Մյուս օրինակը ասեմ. խմբակցությունը չի կարող նախաձեռնել քննիչ հանձնաժողով ստեղծել, նաեւ հրատապ հարցերի հետ կապված, ՍԴ դիմելու հետ կապված: Հիմա պայմաններն ավելի սուղ են ընդդիմության: Եթե այն ժամանակ կար մի քանի խմբակցություն եւընդդիմությունը նրանց մեջ պետք է ձայներ հավաքեր, ապա այսօր 3 խմբակցություն ունեցող խորհրդարանում չտալ այս լիազորությունները առանձին խմբակցություններին ես կարծում եմ շատ սխալ է»:  

ՀԱԿ հայտարարության կոնկրետ հասցեատերը՝ իշխանական կուսակցությունը, դեռ հստակ ասելիք չունի: «Իմ քայլը» ուժից ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ներկայացմամբ՝ հարցը դեռ չեն քննարկել: « Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն, պետության կառավարման փոփոխության մոդելի հետ կապված քննարկումներ մենք դեռ չենք ունեցել: Պատեհ պահին կքննարկենք նաեւ այդ առաջարկը»:

Ինչ վերաբերում է ԸՕ-ի փոփոխություններին, ապա դրանք՝ ԱԺ փոխնախագահի ներկայացմամբ՝ անխուսափելի են: Այս փաստաթղթի առնչությամբ արտախորհրդարանականների կարծիքներին ծանոթ են վերջին քննարկումներից հետո: Բայց խոստանում են աշխատանքների ընթացքում եւս մեկ անգամ լսել: Հայաստանի անկախացումից ի վեր երկրի փոխված եւ բարեփոխված բոլոր Սահմանադրություններից դժգոհ է ԱԻՄ ղեկավար, ժամանակին՝ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը:

Եղել են ժամանակներ, երբ իր երազած Սահմանադրությունն ունենալու համար պայքարող Հայրիկյանն անգամ հացադուլ է հայտարարել: Համոզված է՝ սահմանադրությունը պետք է լինի այնպես, որ Հայաստանի քաղաքացին դառնա երկրի տերը: Արտախորհրդարանական ուժերն արդեն արձագանքել են ՀԱԿ-ի առաջարկին: Առաջինը թերեւս նախկին իշխանության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն էր:  Ֆեյսբուքյան գրառմամբ է տեղեկացրել, որ չի կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ:

Արդեն նա է խոսում մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկման մասին եւ խոստանում առաջիկայում ավելի հանգամանալից ներկայացնել կիսանախագահական համակարգի վտանգները:  

0:00
0:00