ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարդաշենցիները դժգոհ են ՏԻՄ ընտրությունների արդյունքներից
2019-02-18 17:38:04

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր

Երեկ Արմավիրի մարզի 7 համայնքում տեղական ինքնակառավարման ընտրություններ էին, որից  5-ում համայնքի ղեկավարի, 2-ում՝ ավագանու: Մարզի Վարդանաշեն և Մարգարա համայնքներում արտահերթ ընտրություններ էին, մյուսնեւրում ՝հերթական: Համայնքի նախկին ղեկավարները վերընտրվել են, փոխվել է միայն 2 համայնքի ավագանու անդամների կազմը: Համանայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների հետ չեն համակերպվել վարդանաշենցիները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել  համայնքում:


Արմավիրի մարզի Հայկավան, Հովտամեջ, Նոր Արմավիր և Նալբանդյան համայնքներում երեկ տեղի ունեցան հերթական ընտրություններ: Հայկավանում միակ թեկնածուն համայնքի ղեկավար Ռուբեն Ղազարյանն էր և չուներ մրցակից, ով 323 ձայնով կրկին վերընտրվել է իր պաշտոնում,  Հովտամեջում համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանի հետ ընտրապայքարի մեջ էր ևս 2 թեկնածու և դատելով ընտրությունների արդյունքներից  32 կողմ ձայների առավելությամբ կրկին ընտրվել է  գործող համայնքի ղեկավարը: Անհամեմատ լարված պայքար է եղել Նալբանյան համայնքում: Համայնքի ղեկավարի թափուր պաշտոնի համար մրցակցության մեջ էր 5 թեկնածու:  Նալբանդյան գյուղի ընտրողների ընտրացուցակում գրանցված է   3296  ընտրող, որը հիմք է հանդիսացել գյուղում ձևավորել 2 ընտրատեղամաս:  Արմավիրի թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանը ամփոփում է  16 տարածքում ներառված հանայնքների ընտրությունների նախնական արդյունքները:

,,Մենք ունենք նախնական թվերը, բարձր մասնակցություն ենք ունեցել, մասնավորապես՝ Նալբանդյան համայնքում մասնակցել են 1856 ընտրողներ, որը կազմում է ընդհանուր ընտրողների 56.31 տոկոսը, Նոր Արմավիրում մասնակցել է 964 ընտրող՝ 64 տոկոս և Ջրաշենում, որտեղ ավագանու ընտրություններ էին, մասնակցել է  349 ընտրող, որ  կազմում է ընդհանուր ընտրողների 53.2 տոկոսը,,:

Նալբանդյան համայնքում ձայների գերակշռող առավելությամբ կրկին համայնքի ղեկավար է ընտրվել Գրիգոր Մկրտչյանը՝ հավաքելով  961 քվե, անվավեր է ճանաչվել 39 քվեաթերթ: Ընտրողները, չնայած ուժեղ քամուն, շահագրգռված են եղել համայնքի ղեկավարի ընտրության հարցում և ցուցաբերել են ակտիվ մասնակցություն:  Նալբանդյանյանի  16/1  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արման Խաչատրյան նշում է, որ կուտակումներ չեն ունեցել ընտրատեղամասում:

,,Կեսօրին՝ ժամը 12-2-ի սահմաններում մի քիչ հոսքը շատ էր, բայց խնդիր չի առաջացել, տեղամասում եղել են 12-13 հոգի, տարածքը մի քիչ փոքր էր և  դռան դեմը կանգնել ենք,  ու կարգավորել  ընտրողների մուտքը: Տարածքում էլ կուտակումներ չեն եղել, ոստիկանները հսկում էին,,:

Ընտրությունների ընթացքում ուժեղ քամու հետևանքով առավոտյան ժամերին մի քանի համայնքներ հոսանքազրկվել էին, որը բացասաբար չի անդրադարձել ընտրտեղամասերի աշխատանքի վրա: Թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ու տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները փաստում են, որ ընտրությունները շարունակվել են բնականոն հունով ընթանալ: Նալբանդյանի Թիվ 16/1 տեղամասային ընտևրական հանձնաժողովի նախագահ Արման Խաչատրյան


,,Լույսերն անջատվել են ցերեկը, 20 րոպեով, մշտապես քվեարկությունը եղել է սարքերի միջոցով,,:

Թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյան

,,Քամու պատճառով հոսանքազրկվել էին և Նալբանդյան համայնքը, և Ջրաշենը, և Նոր Արմավիրը, և 15 տարածքային ընտրական հանձնաժողովի տիրույթում գտնվող Վարդանաշեն համայնքները, սակայն մենք ոչ մի վայրկյան չենք ըն դհատել ընտրությունները, քանի որ 3-4 ժամ մեր սարքավուրումները կարող էին հանգիստ աշխատել,,:

Ջրաշենի Թիվ  16/4 տեղամասային ընտգրական հանձնաժողովի նախագահ Սևակ Մաղաքյան

,,Լիցքավորված էր սարքը, հերիքացրեց այնքան, մինչև հոսանքը տվեցին, էլի շարունակեցինք աշխատել, ոչ մի թերություն, խնդիր չի եղել մեր մոտ,,:

Նոր Արմավիրում  համայնքի ղեկավար է վերընտրվել Արթուր Ավետիսյանը, ով մյուս թեկնածուի համեմատությամբ ստացել էր գրեթե կրկնակի քվե՝ 643 ձայն: Այս համայնքում  1505 ընտրողներից ընտրությանը մասնակցել է   964 ընտրող:

Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է կայացել Վարդանաշեն համայնքում: Համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը նոյեմբերի 19-ին  դիմել էր համայնքի ավագանուն վաղաժամկետ լիազորությունները դադարեցնելու մասին, ավագանին հաստատել էր և այս համայնքում նշանակվել էր նոր ընտրութուններ: Վարդանաշենի համայնքի ղեկավարը ընդառաջ էր գնացել համայնքում իր հրաժարականը պահանջած քաղաքացիներին և առանց աղմուկ բարձրացնելու ներկայացրել էր իր հրաժարականը, բայց դարձյալ ինքնաառաջադրվել համայնքի ղեկավարի ընտրություններում: Մյուս թեկնածուի համեմատությամբ նա հաղթել է 50 քվեով: Ընտրությունների արդյունքները վարդանաշենցիների սրտովը չէր և նրանք  նորից բողոքի ձայնն են բարձրացրել համայնքում՝ առավոտյան  փակելով համայնքապետարանը:

Մարզի Մարգարա և Ջրաշեն համայնքներում կայացել են ավագանու ընտրություններ, որի Մարգարայում արտահերթ: Այս համայնքում ավագանու 7 անդամից մեկը՝ ապրում է արտերկրում, 3-ն իրենց դիմումի համաձայն հրաժարվել են ավագանու անդամի լիազորութուններից: Մարգարայի ավագանու անդամի 7 տեղի համար գրանցվել էր 13 թեկնածու, որոնց կազմում նախկին ավագանու 2 անդամ, բայց մեկն է վերընտրվել, այսինքն Մարգարայի ավագանու կազմը գրեթե ամբողջությամբ փոխվել է: Ջրաշենում նույնպես ավագանու կազմի փոփոխություն կա:  Գործող 5 անդամից միայն 1-ն է առաջադրվել և ընտրվել: Այս համայնքում ընտրապայքարի մեջ է եղել ավագանու անդամի 8 թեկնածու: Ջրաշենում 656 ընտրողից ընտրությանը մասնակցել է  349-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեթերթ:


 Ընտրություններին քիչ չեն եղել ընտրողներին օգնողները, թեև ընտրական հանձնաժողովներին տրվել էին խոշորացույցներ:  Ջրաշենի թիվ 16/4 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սևակ Մաղաքյան

,,Ծերեր ու հիվանդներ էին, որոնք ինքնուրույն չէին կարող ընտրել և օգնել են, Խոշորացույցներ եղել են, բայց միայն մեկ ընտրող է օգտվել խոշորացույցից,,:

Ընտրությունների ընթացքին հետևել են ,,Անկախ դիտորդ,,դաշինքնի դիտորդները: Նրանցից Սուսաննա Մատինյանը գրառում էր կատարել

,,Առավոտյան տեղանասային ընտրական հանձնաժողովի անդամների գորածառույթների վիճակահանությամբ ընտրելու ժամանակ, նկատել եմ, որ անդամները իրար հետ պայմանավորվում էին ու փոխում գործառույթները, որը զգուշացումից հետո հանձնաժողովի նախագահը կանխեց՝ թույլ չտալով գործառույթների փոփոխում,,:

Ընտրությունների ընթացքում որևէ արտառոց դեպք չի գրանցվել և ընթացել են հանգիստ հունով:

0:00
0:00

Տես նաեւ՝

ՏԻՄ ընտրություններում մասնակցել է ընտրողների 58,47 %-ը