ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ է կատարվում տեղեկատվական ոլորտում, ո՞վ ում դեմ է պատերազմնում և ինչո՞ւ
2019-02-18 18:19:56

Լուսինե Վասիլյան
Ռադիոլուր

Մեդիա միջավայրում ձևավորված իրավիճակը հակասական գնահատականներ է ստանում: Իշխանության ներկայացուցիչները  լրատվամիջոցները՝ մեդիային սպառնացող վտանգների մասին: Ի՞նչ է կատարվում տեղեկատվական ոլորտում, ո՞վ ում դեմ է պատերազմնում և ինչո՞ւ:

Իշխանությունների դեմ սկսված մեդիա արշավի մասին առաջինը խոսեց ԱԺ փոխնախագահը: Տեղեկատվական պատերազմ՝  այսպես բնորոշեց իրավիճակը Ալեն Սիմոնյանը ու հայտարարեց, որ իշխանությունն ընդունում է նետված մարտահրավերը:

«Ես ուզում եմ, որ շրջանառության մեջ դրվի այս գաղափարը. այո, մեր իշխանության դեմ հայտարաված է մեդիա պատերազմ: Մարտահերավերն ընդունված է, բայց իրենք պարտվելու են այդ պատերազմում»:

Մեդիա միջավայրի անհանգստացնող դրսևորումների մասին խոսել էր նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել էր ֆեյսբուքյան տեղսաուղերձներից մեկով, իսկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մեկ այլ արձանագրում էր արել՝ միջազգային կառույցները կիսում են կառավարության գնահատականը մեդիայի վիճակի վերաբերյալ:

«Հայաստանի ԶԼՄ-ների 90 տոկոսը գտնվում է նախկին կոռումպացված իշխանությունների վերահսկողության տակ, միջազգային հանրությունը կիսում է մեր այս գնահատականը, և բարձր է գնահատում , որ կառավարությունը նույնիսկ նվազագույն ջանք չի գործադրություն որևէ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ»:

Մինչ իշխանությունը խոսում է իր դեմ սկսված պատերազմի կամ արշավի մասին, ընդդիմադիր լրատվամիջոցները վարչապետի հենց այս արտահայտությունների մեջ  մեդիային սպառնացող վտանգներ են տեսնում: Ինչ է կատարվում տեղեկատվական ոլորտում, ով ում դեմ է պատերազմնում և ինչու:

«Այն, որ տեղեկատվական մեծ գորհ կա իշխանության նկատմամբ, և այդ գրոհի զգալի մասը կազմակերպվում է նախկին իշանությունների հետ առնչություն ունեցող ամենատարբեր աղբյուրներից, կարծում եմ առավել քան նկատելի է»:

Տեղեկատվական գրո՞հ կկոչենք, մեդիա պատերա՞զմ, թե՞ պարզապես քաղաքական դիրքորոշումներով պայմանավորված արշավ՝ մեկնաբանության հարց է, ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Իհարկե, պետք է նաև  արձանագրենք, որ մեդիա դաշտում ծագող գրոհի մի մասն էլ բավական հիմնավոր առիթներով է, առիթներ, որ տալիս են նոր իշխանության այս կամ այն ներկայացուցիչներյշն ու քայլերը»:

Փորձագետը կարծում է, որ իրավիճակի արմատները շատ ավելի խորն են և տարիներից եկող:  Տեղեկատվական ոլորտի անառողջ դրսևորումներն, ըստ նրա, պարզապես ավելի ցայտուն են դարձել նոր իրավիճակում, երբ իշխանությունն ու ընդդիմությունը փոխվել են տեղերով:


«Մեդիա դաշտը աղավաղված է շատ վաղուց և աղավաղվել է մտածված ու կանխամտածված: Դա բխում էր այդ համակարգի բնույթիվց ու շահերից: Պարզապես այսպես չէր դրսևորովում, քանի որ նախկին համակարգն ինքն էր մեդիա դաշտը վերահսկողոը: Հիմա փոխվել է ստատուս քվոն: Կա ուրիշ իշխանություն, որը չի վերահսկում մեդիա դաշտը, փոխարենը  մեդիադաշտի վերահսկողության առավել մեծ լծակները՝ սեփականատիրական, ֆինանսական, գտնվում են այլ համակարգի ձեռքին»: 

Մեդիա դաշտում ձևավորված իրավիճակին հետհեղափոխական բնորոշումն է տալիս քաղաքագետ Նարինե Մկրտչյանը: Տեղեկատվական ոլորտում  ընթացող  զարգացումները նա օրինաչափ է համարում,  հորդորում է չմոռանալ, որ  լրատվամիջոցների մեծ մասը ժամանակին աջակցել է հեղափոխությանը: Ասում է՝ ոչ միայն խնդիրներն են փոխվել, այլ կարգավիճակի փոփոխությամբ՝ նաև   Փաշինյանի վերաբերմունքը  լրատվամիջոցների նկատմամբ:

«Ես չեմ կարծում, որ տեղեկատվական պարտերազմն է խնդիրը: Ընկալման հարց է: Պարզապես փոխվել են խնդիրները: Հեղափոխության ժամանակ և դրանից անմիջապես հետո Հայաստանի հանրության առջև այլ խնդիրներ էին կանգնած, հիմա այլ: Լրատվամիջոցներն իրենց գորածառույթն են իրականացնում, իհարկե կան նաև կարծիքի ուղղորդման դրսևորումներ, բայց դա անխուսափելի է»:

Ինչ վտանգներ ունի այս իրավիճակը,  կամ ունի՞ արդյոք, թե՞ ոչ: Նարինե Մկրտչյանը վտանգն ավելի շատ իշխանություններից է սպասում, քան լրատվամիջոցներից:

«Ես գրաքննության հաստատման վտանգ եմ տեսնում: Ինչի կհանգեցնի, չգիտեմ: Միաժամանակ հասկանլի է, որ եթե հակադրությունը շատ խորանա լրատվամիջոցները շատ կբևեռացվեն, ինչը ցանկալի երևույթ չէ»:

Հակոբ Բադալյանը գրաքննության վտանգ չի տեսնում, կարծում է  իշխանությունների հակազդեցությունը պետք է դրսևորվի բովանդակությամբ և ուժեղ իրականությունը մեդիա իրականությանը հակազդելով:

«Ես կարծում եմ՝ իրականությունն ավելի ուժեղ է ցանկացած տեղեկատվական գրոհից: Խնդիրն այդ ուժեղ իրականությունը ձևավորելն է , այսինքն արդյուանվետ կառավարմամբ ուժեղ իրականություն ձևավորելը»:

Ամենակարևորը իրական ու լուրջ բարեփոխումներն են: Եթե դրանք իրականացվեն, տեղեկատվական արշավները դատապարտված են պարտության՝ ասում է զրուցակիցս:   

0:00
0:00