ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-19 09:55:02
  • «Ժամանակ». Մեր կուսակցությունը ինստիտուցիոնալ փոփոխության կարիք ունի
  • «Ժողովուրդ». Պատասխանատվությունն իրենց վրայից գցում են
  • «Փաստ». Գերավճար-կանխավճար «պրակտիկան» վերացել է էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո
  • «Հայկական ժամանակ». Գործում է հատուկ հանձնաժողով

Մեր կուսակցությունը ինստիտուցիոնալ փոփոխության կարիք ունի

«Ժամանակ»- ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանից հետաքրքրվել է, թե արդյոք ՏԻՄ ընտրությունների արդյունքները քննարկվե՞լ են խմբակցությունում կամ կուսակցությունում:

Ինչպես հայտնի է, ՏԻՄ ընտրություններին 24 համայնքներից միայն երկուսում է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը հաղթել, 10-ում նախկին համայնքապետերն են վերընտրվել և անկուսակցականներ:

Խմբակցությունում քննարկում չի եղել, իսկ կուսակցության վարչությունը քննարկում ունեցել է, թե ոչ նա տեղյակ չէ: Բայց, թերթի զրուցակցի խոսքով, ՏԻՄ ընտրությունների ընթացքը ցույց է տալիս, որ Հայաստանը ժողովրդավարական գործընթացների տիրույթում է գտնվում, և կարող ենիշխանության ներկայացուցիչները հաղթած թեկնածուների շարքում շատ փոքր թիվ կազմել. «Սա այն ճանապարհն է, որով պետք է անցնի Հայաստանը, իշխանությունները չպետք է որևէ այլ գործիքակազմով միջամտություններ ունենան, քան օրենքով է սահմանված»:

Դիտարկմանը, թե 80 տոկոսի քվեն վայելող իշխանությունը պետք է դա տեսներ նաև համայնքներում, բայց այդպես չէ, և բացատրության կարիք է զգացվում, նա պատասխանել է.

«Այս պահին նաև կուսակցությունն ինստիտուցիոնալ փոփոխությունների կարիք ունի: Հեղափոխությունից հետո շատ ժամանակ չի եղել կուսակցությունով զբաղվելու, հիմա կուսակցական ներքին աշխատանքներ են ընթանում և առաջիկայում էլ ավելի ակտիվ կշարունակվեն: Միգուցե նաև դա է պատճառը որոշակի պասիվության»:

«Այս պահին նաև կուսակցությունն ինստիտուցիոնալ փոփոխությունների կարիք ունի: Հեղափոխությունից հետո շատ ժամանակ չի եղել կուսակցությունով զբաղվելու, հիմա կուսակցական ներքին աշխատանքներ են ընթանում և առաջիկայում էլ ավելի ակտիվ կշարունակվեն: Միգուցե նաև դա է պատճառը որոշակի պասիվության»:

Այն համայնքներում, որտեղ տպավորություն կար, որ համայնքի ղեկավարը չի վայելում բնակչության աջակցությունը, համայնքի ղեկավարները բողոքում էին՝ ասելով, որ բնակչության մեծամասնությունը չի դժգոհում, այլ միայն մի հատված, և իրենք առաջարկեցին հրաժարական տալ և նորից մասնակցել ընտրություններին, և եթե իսկապես վայլում են մեծամասնության աջակցությունը, ապա դա ընտրությունների միջոցով կարտահայտվի: «Սա, կարծում եմ, ճշգրիտ վերաբերմունք է, և Ուրցաձորի դեպքում այդպես եղավ»,- ասել է «Ժամանակ»-ի զրուցակիցը:

Գերավճար-կանխավճար «պրակտիկան» վերացել է էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո

2019–ի կառավարության ծրագրում դրույթը, որում ասվում է, որ հարկային մարմինը չպետք է միջամտի օրինապահ հարկ վճարողների գործունեությանը հաճախակի ստուգումներով, գերավճարներով և կանխավճարներով ծանրաբեռնի բիզնեսին, «Փաստ»-ին հետաքրքել է այն առումով, թե արդյոք դեռ օրակարգո՞ւմ է գերավճարների ու կանխավճարների հարցը:

Թերթն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին հարցեր է ուղղել՝ հասկանալու համար, թե ինչու է հանկարծ կառավարությունը կրկին հիշել ու մտահոգվել գերավճարներ–կանխավճարներ մարտավարության պատճառով:

«Արփա–Սևան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանն ասել է, որ գերավճարները խնդիր էին, բայց միասնական հաշիվ ներդնելուց հետո այդ հարցը վերացել է: Էլեկտրոնային համակարգը շատ լավ է աշխատում: Դրա արդյունքում հարկատու–հարկային մարմիններ հարաբերությունները բավականին թափանցիկ են դարձել:

«Շատ կարևոր մի առավելություն էլ կա, որ այդ համակարգն օգտագործելով, օրական կտրվածքով հարկային մարմինները տեսնում են կազմակերպության կատարած սխալները և անմիջապես հուշում են հաշվապահական թերացումների մասին: Դա հնարավորություն է տալիս անմիջապես ուղղել սխալը, իսկ եթե սխալ չէ, ապա պարզաբանում ներկայացնել, թե ինչու է այդպես ստացվել: Այսինքն, այսօր ընկերություններ–հարկային մարմիններ կապը զուտ համագործակցության շրջանակներում է: Արդեն բավականին ժամանակ է՝ նման ոճով ենք աշխատում, մենք շատ գոհ ենք և շարունակում ենք այդ ոճով աշխատել»,– ասել է Պարույր Հակոբյանը:

«Շատ կարևոր մի առավելություն էլ կա, որ այդ համակարգն օգտագործելով, օրական կտրվածքով հարկային մարմինները տեսնում են կազմակերպության կատարած սխալները և անմիջապես հուշում են հաշվապահական թերացումների մասին: Դա հնարավորություն է տալիս անմիջապես ուղղել սխալը, իսկ եթե սխալ չէ, ապա պարզաբանում ներկայացնել, թե ինչու է այդպես ստացվել: Այսինքն, այսօր ընկերություններ–հարկային մարմիններ կապը զուտ համագործակցության շրջանակներում է: Արդեն բավականին ժամանակ է՝ նման ոճով ենք աշխատում, մենք շատ գոհ ենք և շարունակում ենք այդ ոճով աշխատել»,– ասել է Պարույր Հակոբյանը:

Նա նաև նշել է, որ գերավճարների գաղափարն այլևս անիմաստ է դարձել, քանի որ նոր համակարգի պայմաններում ինչքան գումար էլ մուտք արվի համակարգ, եթե տվյալ գումարին կցված հաշվետվություն չլինի, ապա այն հարկային եկամուտ չի համարվի:

Թերթը զրուցել է նաև «Տոնուս–Լես» ընկերության տնօրեն Լևոն Հակոբյանի հետ, ով նույնպես հավաստիացրեց, որ երկար ժամանակ է՝ գերավճարների թեման դուրս է եկել շրջանառությունից: Իսկ խոշոր բիզնես–հարկային փոխհարաբերությունների մասին էլ նշել է, որ դրանք նորմալ հունով ընթանում են:

Պատասխանատվությունն իրենց վրայից գցում են

«Ժողովուրդ»-ն այս վերնագրով հրապարակմամբ անդրադարձել է բնապահպանական կարևոր մի խնդրի: Պարզվում է, այսօր, երբ Ամուլսարի հանքավայրի գործունեությունը դադարեցված է, բնապահպանական խնդիրները ոչ միայն չեն չեզոքացել, այլեւ նոր վտանգներ են ի հայտ եկել: Մասնավորապես, ըստ հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության` ձմռան այս ամիսներին Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ, բայց շրջափակման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել մակերեւութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները:

Նրանց պնդմամբ` այս աշխատանքները պետք է իրականցվեին մինչ ձյան տեղումները, մինչդեռ հանքավայրը շրջափակված է, կառավարությունը քայլեր չի ձեռնարկում ապօրինի շրջա- փակման վերացման ուղղությամբ, եւ «Լիդիան Արմենիա»-ն հայտարարել է, թե շրջակա միջավայրի, ջրի եւ օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը:

Կառավարությունը` ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական տեսչությունը, դեռ չեն արձագանքել «Լիդի ան Արմենիային»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջիկայում նշանակված միջազգային փորձաքննությունից հետո շարունակելու է իր գործունեությունը ՀՀ-ում, քանի որ եզրակացությունը լինելու է հօգուտ իրենց:

Մինչ այդ թերթը նկատում է, որ այս ընկերությունը 2018 թվականին, 2017-ի համեմատ, ավելի քան 3 մլրդ 132 մլն դրամով նվազեցրել է հարկերը: Եթե 2017թ. նրանք 16-րդ խոշոր հարկատուն էին, վճարել էին 7.8 մլրդ դրամ, ապա 2018 թ. նրանց վճարած հարկերը կազմել էին 4.7 մլրդ դրամ` խոշոր հարկատուների մեջ զբաղեցնելով 33-րդ տեղը:

Գործում է հատուկ հանձնաժողով

Վերջին օրերին սոցցանցերում օգտատերերը ակտիվորեն քննարկում են, որ հունվար ամսին` դեկտեմբերի համեմատ, սպառած էլեկտրաէներգիայի դիմաց անհամեմատ ավելի շատ գումար են վճարել: Բոլորը պնդում են, որ էլեկտրաէներգիայի ծախսերը սովորականի պես են եղել, սակայն ամսավճարը նրանց զարմացրել է: «Հայկական Ժամանակ»-ը քաղաքացիներին հուզող այս հարցը փորձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից:

«Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի եւ վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ»:

«Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի եւ վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ»,- եղել է պատասխանը:

ՀԷՑ-ը բաժանորդներին խնդրում է նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով՝ նմանատիպ խնդիրների պարզաբանման համար: