ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շվեյցարիայի դատարանը մերժել է Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման դեմ բողոքը
2019-02-19 09:50:47

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող Ժնևի որոշ քաղաքացիների բողոքը: Swissinfo-ն գրել է, որ Դաշնային դատարանը փետրվարի 18-ին հրապարակված որոշմամբ մերժել է Ժնևի որոշ բնակիչների բողոքը, ովքեր նշում էին, թե «հուշարձանի կանգնեցումը կարող է հանգեցնել նրան, որ այն կդառնա ցույցերի կամ նույնիսկ հակամարտությունների վայր՝ հայ և թուրք համայնքների ներկայացուցիչների միջև»: Այս որոշմամբ վերջ կդրվի հուշարձանի շուրջ երկար պատմությանը, որը կանգնեցվել է 2018-ի ապրիլին՝ բանավեճերից և հետաձգումներից հետո: Հուշարձանի դիզայները ֆրանսահայ Մելիք Օհանյանն է: