ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ալեքսանդր Սարգսյանը կամավոր պետությանն անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար
2019-02-19 15:59:50

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ազատի Սարգսյանը պետությանը անհատույց գումար է փոխանցել:

«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում նա կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:

2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի 
որոշմամբ մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա դրվել է կալանք՝ քրեական գործով հնարավոր 
քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար: